Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Սերժ Սարգսյանը Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտություն չի տեսնում

$
0
0

 Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է երկրի զարգացման համար կարևոր մի շարք հարցեր: Մասնավորապես, ՀՀ նախագահին ներկայացվել են խորհրդի տարբեր հանձնաժողովներում մինչ օրս քննարկված և հասարակությանը մտահոգող մի շարք հարցեր և դրանց վերաբերյալ խորհրդի մոտեցումները, վերլուծությունների արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես, անդրադարձ է եղել արտագաղթի խնդրին, այդ երևույթին նպաստող պատճառներին, հետևանքներին և կանխման հնարավորություններին, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին, անդամակցության պարագայում՝ Հայաստանի զարգացման նոր հնարավորություններին, սահմանամերձ գոտու ամրապնդմանն ու անվտանգության ապահովմանը, հանքարդյունաբերության և բնապահպանական խնդիրներին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցերին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին: Նշված հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդի անդամներին տրվել են տեղեկություններ, ներկայացվել են պետության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքներն ու նախատեսված ծրագրերը: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը տեղեկացրել է, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահի և անդամների հետ, բազմաթիվ առաջարկություններ են ներկայացրել, որոնց մի մասն ընդունվել է, սակայն հանրային խորհրդի անդամների մոտ կան հարցեր, որոնց վերաբերյալ դեռևս ընդհանուր մոտեցումներ չեն ձևավորվել և նոր քննարկումների կարիք ունեն: Նախագահը հավաստիացրել է, որ նման քննարկումների համար դեռ շատ երկար ժամանակ կա:

Հանրային խորհրդի կողմից հնչել են նաև բազմաթիվ առաջարկներ սահմանամերձ գոտու ամրապնդման և անվտանգության ապահովման խնդիրների շուրջ: Ակտիվ քննարկում է ծավալվել, մասնավորապես, սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինելու հարցի շուրջ, որին նախագահը դեմ է արտահայտվել և հանգամանորեն ներկայացրել այսօր արդեն առկա բոլոր այն հնարավորությունները, որոնք ստեղծված են զինված ուժերում՝ զենք բռնելու ունակ սահմանամերձ բնակիչների համար: Սերժ Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է, որ սահմանամերձ գյուղերի բոլոր այն բնակիչները,  ովքեր կարող են զենք բռնել, կարող են ծառայել զինված ուժերում պայմանագրային հիմունքով` ընդ որում ստանալով բավականին պատկառելի աշխատավարձ` 150 հազար դրամ 15 օր ծառայության դիմաց: «Բացի այդ, նրանք կօգտվեն նաև այլ արտոնություններից, կարծում եմ, այդպիսով մենք լուծել ենք այդ հարցը, և սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելու անհրաժեշտություն չկա», - հավաստիացրել է նախագահը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles