Հուլիսի 22-ին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մի լավ տեղն է դրել Ադրբեջանի արտգործնախարարին, երբ վերջինս ասել է, թե իբր Հայաստանը խախտում է Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունները։
Ինչպես հայտնում են ԱրմԻնֆո-ի աղբյուրները, Նալբանդյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների ներկայությամբ Մամեդյարովին խորհուրդ է տվել խոսել հավաքի թեմաների շուրջ և չօգտագործել միազգային հարթակները դատարկ քարոզչության համար։ Ադրբեջանի արտգործնախարարը փաստարկ չի գտել պատասխանելու Նալբանդյանին։