Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արթուր Գրիգորյանը նշանակվել է Beeline շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրեն

$
0
0

Beeline–ը հայտարարում է շարժական կապի բլոկի կոմերցիոն տնօրենի պաշտոնում Արթուր Գրիգորյանի նշանակման մասին։ 

Արթուր Գրիգորյանն ավելի քան 15 տարի աշխատում է Հայաստանում։ Վերջին 5 տարիների ընթացքում նա ղեկավարել է «Ալֆա Ֆարմե  դեղագործական ընկերությունն, որը Հայաստանի դեղագործական շուկայում գրավում է առաջատար դիրքերից մեկը։ «Ալֆա-Ֆարմե ընկերության Գլխավոր տնօրենի պաշտոնում նա ընդարձակել է առևտրային ցանցն ավելի քան 2 անգամ, մշակել և ներդրել է հաճախորդների հավատարմության ծրագիր և աշխատակիցների խրախուսման համակարգ` հիմնված արդյունավետության հիմնական ցուցաիշների վրա:

Մեկնաբանելով նշանակումը ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը նշել է. ՙԱրթուրին և նրա թիմին մաղթում եմ հաջողություն  մեր բիզնեսի կարևորագույն ուղղություներից մեկի ղեկավարման գործում։ Ուրախ եմ, որ այս բլոկը ղեկավարելու է մի մարդ, ով  բավականին մեծ փորձ ունի այս բնագավառում և քաջ ծանոթ է հայաստանյան շուկային և բիզնեսի առանձնահատկություններին՚։ 

Արթուրը բարձրագույն կրթություն է ստացել Երևանի պետական համալսարանում, հետագայում շարունակել է կրթությունը ստանալով տնտեսագիտական գիտությունների դոկտորի աստիճան Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում (Երևան, Հայաստան), ինչպես նաև բիզնես-վարչարարության մագիստրոսի աստիճան Մեյսոնի Բիզնես դպրոցում (Վիլյամսբուրգ, ԱՄՆ):


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles