Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Շառլ Ազնավուրը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել փոխել Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը

$
0
0

Շառլ Ազնավուրը Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել փոխել արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը:

 

Ինչպես հաղորդում է Artsakh Today-ը, Շառլ Ազնավուրը մշտապես բարձր է գնահատել Հայրապետյանի ավանդը Արցախի եւ Հայաստանի զարգացման գործում:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանի դատարանը Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է նշանակել 2 ամիս ազատազրկումը: Դատարանը նաև կալանք է կիրառել ՙԲաշնեֆտի՚ Հայրապետյանին պատկանող բաժնետոմսերի նկատմամբ, որոնք կազմում են շուրջ 300 մլն ռուբլի: Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 160 հոդվածի (մսխում) և 174 հոդվածի (հանցավոր եկամուտների օրինականացում) հատկանիշներով: Հիշեցնենք, որ Հայրապետյնաը ձերբակալվել է Սերգեյ Ֆինագինի ղեկավարած հանցավոր խմբավորման գործունեությանն առնչվող գործի շրջանակներում: Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր մեղսակցության մասին քննիչներին հայտնել էր նախկին սենատոր Իգոր Իզմեստևը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles