Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակը կանոնավոր շփումեր է պահպանում սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին`մեկնաբանելով տեղեկատվությունը, որ Տավուշի մարզի Մովսես և Չինարի գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ`հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մեծացման հետ կապված, ինչն իր հերթին դժվարացնում է բերքահավաքը:
Նրա խոսքով, ԿԽՄԿ-ն միշտ այս կամ այն հարցով սահմանամերձ գյուղերի բնակիչների աջակցելու պատրաստակամություն է հայտնել: ՙԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում հակամարտող կողմերի հետ, եթե երկու կողմերը երաշխավորում են անվտանգությունը, կազմակերպության ներկայացուցիչները ամառային աշխատանքների շրջանում մեկնում են այդ վայրեր և մնում այնտեղ`որպես անվտանգության երաշխավորներ, մինչև վերջնական բերքահավաքը՚,- նշել է նա:
Նշենք, որ Մովսես և Չինարի գյուղերի գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ`միջնորդական ծառայություններ մատուցելու խնդրանքով, այդպիսով ֆերմերային տնտեսություններին բերքահավաքի աշխատանքներ իրականացնելու հնարավորություն ընձեռելով: