Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի տերմինալներն անցնում են շուրօրյա աշխատանքային ռեժիմի

$
0
0

 Հաշվի առնելով հաճախորդների պահանջմունքները` ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ սույն թվականի հուլիսի 16-ից երկարացրել է կանխիկի ընդունման տերմինալներով գործարք կատարելու  հնարավորության ժամերը: Մասնավորապես՝ Բանկի մասնաճյուղերի հաճախորդների սպասարկման սրահներից դուրս տեղադրված կանխիկի ընդունման տերմինալներով հանճախորդները կկարողանան գործարքներ կատարել 24 ժամ :

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, շուրջօրյա գործող տերմինալները, գտնվում են հետևյալ մասնաճյուղերում՝  «ՕՊԵՐԱ»  (Մաշտոցիպողոտա  42 շենք),  «ՆորՆորք»  (Գայիպողոտա 16/46), «Երևան մոլ» (Արշակունյաց 34/3 ): 

 

Աղբյուրի համաձայն, բանկի հաճախորդների սպասարկման սրահներում գտնվող տերմինալներով կարելի է գործարքներ կատարել 09:30-18:00-ն իսկ Բանկի կենտրոնական գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում` 09:30-16:30-ը:

 

Հաճախորդները հնարավորություն  ունեն  Բանկում կանխիկի ընդունման տերմինալների միջոցով կատարել կոմունալ վճարումներ (Էլեկտրոէներգիա,  գազ և գազի սպասարկում,  ջուր, ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` UCOM, Orange, Viva Cell, Beeline), ինչպես նաև վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը և գրաֆիկով նախատեսված օրվանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ և քարտային հաշիվներին, իրականացնել ավանդների համալրում: Ժամը 18:00-ից հետո իրականացված գործարքների ձևակերպումը կատարվում է հաջորդ աշխատանքային օրը:  

 

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դեռևս 2013-ին ներդրել է կանխիկի ընդունման տերմինալներ: Տերմինալները հնարավորություն են ընձեռում հաճախորդներին իրականացնել ինքնասպասարկում` անհամեմատ կրճատելով գործարքներ կատարելու համար անհրաժեշտ ժամանակը: Հիշեցնենք, որ կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելիս Բանկի կողմից չի գանձվում որևէ վճար ծառայության մատուցման համար:

 

Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից բանկի մաժորիտար բաժնետերն է եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. խումբը - 15,56%, որին հաջորդում էSJSC «Sacam International» ընկերությունը (Credit Agricole S.A. անդամ) – 12,44%: բանկի կապիտալին մասնակից են հանդիսանում նաև Հայաստանի Գյուղացիական փոխօգնության 10 մարզային միություններ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles