Մոսկվա, 17 հուլիսի 2014թ. – Մի շարք ռուսաստանյան ընկերությունների և բանկերի, այդ թվում` Գազպրոմբանկի նկատմամբ ԱՄՆ վարչակազմի կողմից հայտարարված պատժամիջոցները նախատեսում են սահմանափակումներ ընդամենը ամերիկյան ներդրողների կողմից բանկի այն երկարաժամկետ (ավելի քան 90 օր ժամկետայնությամբ) պարտքային գործիքների հանդեպ, որոնք տեղաբաշխվելու են ս.թ. հուլիսի 16-ից հետո: Վերոհիշյալ սահմանափակումները չեն ազդում ԳՊԲ (ԲԲԸ) գործունեության վրա. բանկն աշխատում է բնականոն: Բանկի բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձ հաճախորդների հանձնարարականները, ներդրողների, ավանդատուների և վարկառուների հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները Բանկը կատարում է լրիվ ծավալով և ժամանակին: Ռուբլով և արտարժույթով գործառնությունների, ինչպես նաև միջազգային համակարգերի բանկային քարտերով փոխհաշվարկներն իրականացվում են առանց ուշացումների:
↧