Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վլադիմիր Հայրապետյանը համոզված է, որ եղբոր` Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար է

$
0
0

 ՙԵղբորս ձերբակալությունը քաղաքական հաշվեհարդար եմ համարում՚: Ինչպես հայտնում է Artsakh Today-ը, այդ մասին հայտարարել է նախօրեին Մոսկվայում ձերբակալված հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը: 

ՙՏարիներ շարունակ կառավարելով նրան պատկանող բիզնեսները, վստահ եմ՝ ռուսական լրատվամիջոցներում Լևոնին վերագրված բոլոր մեղադրանքները սուտ են: Լևոն Հայրապետյանից որևէ տեղեկություն չկա, քանի որ չի հաջողվում կապ հաստատել անձամբ իր հետ: Այս ամենը ակնհայտ քաղաքական պատվեր է: Իմ հաջողակ եղբայրը հարստանալու մոլուցքով չէր տառապում և ունեցած միջոցներն էլ ուղղում էր բացառապես հայրենիքի զարգացմանը, ինչն էլ շատերին ձեռնտու չէր՚,- ասվում է Վլադիմիր Հայրապետյանի մեկնաբանության մեջ:

Նշենք, որ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները նախօրեին ձերբակալել են հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանին: Միջոցառումներն իրականացվել են ՌԴ Քննչական կոմիտեի ՙկինգիսեպյան՚ հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որին վերագրվում են տասնյակ պատվիրված սպանություններ: 

Ինչպես ՙՌոսբալթին՚ հայտնել է ռուսական հատուկ ծառայությունների աղբյուրը, Լևոն Հայրապետյանն ԱԴԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է հուլիսի 15-ին ՙԴոմոդեդովո՚ օդանավակայանում, որտեղ վայրէջք է կատարել Մոնակոյից: Գործարարին տեղափոխել են ՌԴ Քննչական կոմիտե` հարցաքննության, որտեղ էլ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին: Առաջիկայում քննիչները մտադիր են Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան:  Լևոն Հայրապետյանի` հանցավոր խմբի հետ կապ ունենալու հնարավորության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր` ցմահ բանտարկված Իգոր Իզմեստևը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles