Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Գիտենալով, որ Եվրասիական միությունը Պուտինի համար դարձել է ֆիքս գաղափար, Ալիևը կփորձի նրա հետ հանդիպումից Ղարաբաղի հարցում առավելություններ կորզել

$
0
0

 Գիտենալով, որ Եվրասիական միությունը Վլադիմիր Պուտինի համար դարձել է ֆիքս գաղափար, Իլհամ Ալիևը կփորձի առավելագույն արտոնություններ կորզել Ռուսաստանի նախագահի հետ Բաքվի հանդիպումից, այդ թվում ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Օգոստոսի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը: 

ՙԻ տարբերություն Հայաստանի` Ադրբեջանն առայժմ մտադիր չէ Եվրոպայի հետ ասոցացման շուրջ համաձայնագիր ստորագրել: Ի դեպ, գլոբալ տեսանկյունից Մոսկվային ձեռնտու է հակամարտության պահպանումը ներկա ստատուս-քվո վիճակում, Բաքուն իր հերթին դրա պահպանումը կօգտագործի քարոզչական նպատակներով: Համապատասխանաբար, Պուտինի այցն առաջին հերթին կառնչվի բացառապես ռուս-ադրբեջանական հարաբերություններին, որոնց գլխավոր հարցն Ադրբեջանում Ռուսաստանի ռազմական ներկայության հարցն է՚, - նկատել է նա:

Ենոքյանի կարծիքով, Մոսկվայի համար ամենևին սկզբունքային չէ, թե արդյոք այդ ռազմական ներկայությունը կիրականացվի Գաբալայի ՌՏԿ թե ռուսական խաղաղապահների ներդրման միջոցով: Սակայն, հաշվի առնելով հանգամանքը, որ Ադրբեջանն այդ հարցում ոչ մի զիջման չի գնա, ղարաբաղյան հակամարտության լուծումն առանց Ադրբեջանում ռուսական ներկայության վերջնականապես կհամահարթի և ի չիք կդարձնի Բաքվի նկատմամբ Ռուսաստանի ազդեցության լծակները: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles