Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ֆրանսիայի դեսպան. Ուժի չգործադրման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը հասցեական չեն` դիվանագիտական էթիկայի նկատառումներից ելնելով

$
0
0

 Ուժի չգործադրման վերաբերյալ ղարաբաղյան հակամարտության կողմերին ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչերը հասցեական չեն` դիվանագիտական էթիկայի նկատառումներից ելնելով: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` պատասխանելով այն հարցին, թե ինչու միջնորդներն իրենց կոչերում հստակ չեն մատնանշում դիվերսիաներ իրականացնող և ռազմատենչ հայտարարություններով հանդես եկող ադրբեջանական կողմին: 

ՙՀասկանում եմ հարցի շարժառիթը, բայց պետք է ասեմ, որ դիվանագիտության կանոնները տարբերվում են մամուլի կանոններից: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հետևում են այդ կանոններին՚,- ասել է Անրի Ռենոն: 

Մեկնաբանելով Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը` դեսպանն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը բարենպաստ պայմաններ է պահանջում, որպեսզի Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, կարողանա ղարաբաղյան հակամարտության առնչությամբ իր առաջարկները ներկայացնել: 

Ըստ որում, դիվանագետը ձեռնպահ է մնացել վերջին ժամանակներս ԼՂՀ 7 տարածքների հանձնման անհրաժեշտության վերաբերյալ ամերիկացի համանախագահի հայտարարության առնչությամբ մեկնաբանություններից: ՙԲանակցային գործընթացը գաղտնիության որոշակի սկզբունքներ է պահանջում: Հետևաբար` ես ձեռնպահ կմնամ այդ առնչությամբ որևէ մեկնաբանությունից՚,- հայտարարել է դեսպանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles