Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՙԲարգավաճ Հայաստանը՚ սահմանադրական բարեփոխումների իմաստ չի տեսնում

$
0
0

Ներկայումս Հայաստանը սահմանադրական բարեփոխումների իրականացման կարիք չունի, քանի որ ներկայիս Սահմանադրությունը կարող է լուծել երկրում առկա բոլոր խնդիրները` ներառյալ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավական և սոցիալական պետության կառուցման հարցերը: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

 

Ըստ որում, նա ընդգծել է, որ Հայաստանի հիմնական խնդիրները ոչ թե վատ օրենքների և Սահմանադրության առկայության մեջ են, այլ` օրենսդրական ակտերի նորմերի և դրույթների չկատարման: ՙՄարդու իրավունքները և ազատությունները Հայաստանում լիովին պաշտպանված են թղթի վրա, սակայն գործնականում դրանք անտեսվում են: Ահա թե ինչ է հարկավոր լուծել, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումներ նախաձեռնել, քանի որ կատարելով ներկայիս Սահմանադրության պահանջները` կարելի է իրական հաջողությունների հասնել իրավական և սոցիալական պետության կառուցման գործում՚,- նշել է պատգամավորը: Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական բարեփոխումներ, որոնք որպես այլընտրանք առաջարկում են Հայաստանի անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Ըստ որում, Սարգսյանը հավաստիացրել է, որ վարչապետի պաշտոնի չի հավակնում իրադարձությունների նման զարգացման դեպքում: Հուլիսի 5-ին Հայաստանը տոնում է Սահմանադրության օրը: Ներկայիս Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին, հետագայում Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ 2005 թ. նոյեմբերի 27-ին հանրաքվեի միջոցով դրանում փոփոխություններ են կատարվել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles