Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ալեքսեյ Վլասով. Մոսկվան Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նախապատվությունների ընտրության փուլում է

$
0
0

 Տվյալ պահին Մոսկվան Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նախապատվությունների ընտրության փուլում է: ԱրմԻնֆոյին այդպիսի կարծիք է հայտնել ՙՀյուսիս-Հարավ՚ քաղաքագիտական կենտրոնի (Մոսկվա) գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Մոսկվայի և Բաքվի միջև Ղարաբաղի շուրջ նոր պայմանավորվածությունների ձեռք բերումը Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցի ընթացքում:

Բաքվում շարունակում են կարծել, թե Ռուսաստանը բավականաչափ ազդեցություն ունի Հայաստանի նկատմամբ, որպեսզի Երևանին և Ստեփանակերտին համոզի դիմել դիրքերի միակողմանի հանձնման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:

ՙԻմ կարծիքով, իրավիճակն, ընդհանուր առմամբ, չի տրամադրում կողմնորոշիչների միանշանակ փոփոխության: Ավելին, չափազանց դժվար է կանխատեսել իրավիճակի զարգացումն այդ ուղղությամբ: Արդյո՞ք Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, ընդհանրապես, կքննարկի Ղարաբաղի վերաբերյալ ինչ-որ մանրամասներ: Ես համոզված չեմ՚, - նշել է քաղաքագետը: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը հնարավոր է համարում, որ այդ այցի արդյունքում Ռուսաստանը հրաժարվի էներգետիկ միջանցքների ՙշրջանցիկ՚ նախագծերին գործուն հակազդեցության առկա քաղաքականությունից, Վլասովը նշել է, որ Նաբուկոն, կարծես, վերջնականապես մեռած է: Իսկ Անդրանատոլիական գազամուղը մի նախագիծ է, որը ՙբաժանմանը՚ մոտ է թողնում բոլոր շահագրգիռ կողմերին, և Ռուսաստանը, կարծես, գոհ է Բաքվի` հենց այդ տարբերակի ընտրությունից: Միևնույն ժամանակ, նշելով ՙՌոսնեֆտի՚ հետաքրքրությունն ադրբեջանական շելֆի նախագծերի նկատմամբ, քաղաքագետը չի բացառել, որ հենց այդ հարցը կլուծվի Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների այս հանդիպման ժամանակ:

Մեկնաբանելով այն վարկածը, որի համաձայն, Պուտինը ԲաԱու է մեկնում նաև նախագահական ընտրությունների նախաշեմին Ալիևին սատարելու նպատակով, Վլասովը տարակուսանք է հայտնել դրա գոյության առնչությամբ, նշելով, որ Ալիևին նման աջակցություն հազիվ թե հարկավոր է: ՙԱյո, դա պետք է, եթե կա տեղեկատվություն, որ ԱՄՆ և ԵՄ պատրաստ են ՙոչ այնքան ժողովրդավարական՚ ճանաչել ընտրությունները` կասկածի տակ դնելով Իլհամ Ալիևի օրինականությունը: Այդ դեպքում դա կլինի Ալիևի համար արժեքավոր քայլ: Այլ տարբերակների դեպքում այդ սյուժեն այնքան էլ սկզբունքային չէ՚, - ընդգծել  էնա:

Համապատասխանաբար, նրա կարծիքով, Մոսկվան չի միջամտի Ադրբեջանի նախագահական ընտրարշավի ընթացքին, իսկ Բաքվի համար այդ ՙչեզոքությունը՚ կարող է միանգամայն բավարար լինել: Ինչ վերաբերում է Կրեմլի շահերին, ապա էներգետիկ բլոկի հարցերի առնչությամբ, քաղաքագետի կարծիքով, դրանք բավականին հստակ  նախանշված են: Իսկ Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքավորման վերաբերյալ այժմ դժվար է բովանդակալից խոսակցություն վարել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles