Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում հանդիսավոր ընդունելություն է տեղի ունեցել ֆաշիստներից Բելառուսի ազատագրման 70-ամյակի և Անկախության օրվա կապակցությամբ

$
0
0

 Հայաստանում Բելառուսի դեսպանատունը հանդիսավոր ընդունելություն է կազմակերպել ֆաշիստներից Բելառուսի ազատագրման 70-ամյակի և Անկախության օրվա կապակցությամբ: Ընդունելությանը ներկա են գտնվել դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարար շրջանակների ներկայացուցիչներ և մի շարք այլ բարձրաստիճան անձինք:

Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն իր ելույթում նշել է, որ պատերազմի առաջին իսկ օրերից բելառուս զինվորները և սպաները քաջություն և հերոսություն են ցուցաբերել, իսկ Բելառուսի օկուպացումից հետո երկրում զանգվածային պարտիզանական շարժում է սկսվել: 
Նա հիշեցրել է, որ երկիրն ազատագրվել է ՙԲագրատիոն՚ գործողության արդյունքում, որը փայլուն կերպով իրականացրել է Կարմիր բանակը: Նրա խոսքով, Բելառուսի ազատագրումից հետո արտադրությունը և տնտեսությունը հարկավոր էր վերականգնել զրոյից, և եղբայրական հանրապետությունների աջակցության շնորհիվ այդ խնդիրը հաջողվեց լուծել ամենակարճ ժամկետներում:

Խոսելով Հայաստանի հետ ներկայիս հարաբերությունների մասին`դեսպանը նշել է, որ դրանք դինամիկ զարգացում են ապրում բոլոր ոլորտներում և կշարունակեն ամրապնդվել Եվրասիական տնտեսական միությանը Երևանի անդամակցումից հետո:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն իր հերթին, շնորհավորելով Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա և ազատագրման 70-ամյակի կապակցությամբ, ընգծել է, որ մարդկության դեմ հանցագործությունները ներում չունեն: ՙՄենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք հետագայում նման հանցանքների կրկնությունը՚,- նշել է Քոչարյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles