ԱՄՆ Հայկական ֆորումը ստորագրահավաք է սկսել ընդդեմ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակման: Այդ մասին հաղորդում է сhange.org-ը:
ՙՄենք ԱՄՆ Պետդեպարտամենտին գրել ենք այն մասին, որ Տիգրան Սարգսյանը ներկայումս ներառված է բազմամիլիոն օֆշորային սկանդալում: Ավելին, նա օգտագործել է պաշտոնական լիազորությունները`անձնական հարստացման նպատակով: Նա նաև մասնակից է մի շարք այլ ՙմութ՚ պատմությունների, իսկ Հայաստանի բարձրաստիճան կառավարական շրջանակները Սարգսյանին քրեական պատասխանատվությունից փրկելու փորձեր են ձեռնարկում` դիվանագիտական պաշտոնի նշանակելով և անձեռնմխելիություն ապահովելով նրան: ԱՄՆ դեսպանի պաշտոնում նման ՙմշուշոտ անցյալով՚ թեկնածուին հաստատելը հակասում է ամերիկյան ժողովրդավարական և իրավական սկզբունքներին: Մենք պահանջում ենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը կանխի Տիգրան Սարգսյանի` արդարադատությունից խուսափելը: Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ Պետդեպարտամենտը հրաժարվի հաստատել Տիգրան Սարգսյանի թեկնածությունը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում՚,- ասվում է ԱՄՆ Հայկական ֆորումի դիմումում:
Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: Թեկնածությունը հաստատվել է ԱՄՆ կողմից: