Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հրանտ Բագրատյան. Միայն հանրաքվեն կարող հստակ պատասխան տալ հարցին`այնպես, որ մեզ հասկանան

$
0
0


Վիլնյուսում ՙԱրևելյան գործընկերության՚ նոյեմբերյան գագաթնաժողովի ժամանակ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, կնախաստորագրի ԵՄ-ին ասոցիատիվ անդամակցության և ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրերը: Արևելյան գործընկերության երկրների շուրջ իրավիճակին հետևող քաղաքագետները չեն կասկածում, որ ՙԱրևելյան գործընկերության՚ գաղափարն ինքնին առաջ է քաշվել ԵՄ կողմից`Լեհաստանի նախաձեռնությամբ, ի հեճուկս Ռուսաստանի ինտեգրացիոն հավակնությունների հետխորհրդային տարածության`վերջինիս կողմից քիչ թե շատ վերահսկելի տարածքների նկատմամբ: Աշխարհի էներգառեսուրսների մեկ երրորդի տիրակալը լինելով`Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ համաշխարհային տերության իր ՙմիավորիչ առաքելությունը՚ պետք է այսպես թե այնպես վերականգնվի, հակառակ դեպքում`ժամանակի ընթացքում իրեն կարող են կլանեն արդեն ներքին կենտրոնախույս միտումները: Թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս գործընթացներում, ԱրմԻնֆո-ի թղթակիցը խնդրել է իր կարծիքով կիսվել խորհրդարանի անդամ, նախկին վարչապետ և ընդդիմադիր գործիչ Հրանտ Բագրատյանին:


Հրանտ Արարատովիչ, կարծես, մենք մոտենում ենք այն տրամաբանական սահմանին, ինչից հետո երկիրն ստիպված է որոշում կայացնել իր արտաքին քաղաքական կողմնորոշման հարցում: Եվ չնայած այն բանին, որ Արևելյան գործընկերության հետ համաձայնագրի նախաստորագրումը միջանկյալ քայլ կհանդիսանա պայմանագրի ստորագրման ճանապարհին, կարծում ենք, հետագայում հարկ կլինի հրաժարվել երկու կողմի հարելուց: Չէ որ կա նաև Մաքսային միության հարցը: Իհարկե, այսպես ավելի հարմարավետ է, բայց մեր գործընկերները թե’ Արևմուտքում, թե’ Հյուսիսում, չնայած դիվանագիտական մեղմությանը, կարծես, բավականին քննադատաբար են վերաբերում մեր նման ցանկությանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք իրավիճակը:


Որպես ընդդիմադիր գործիչ`իշխանություններն ինձ հեռու են պահել հստակ տեղեկատվությունից, ինչի հիման վրա կարող էի որոշակի ենթադրություններ անել, թե ինչ են մտածում այդ առնչությամբ իշխանությունները և ինչ փաստերի վրա են հիմնվում`փաստացի լուծելով ժողովրդի համար ճակատագրական հարցեր: Կարող եմ միայն կիսվել իմ տպավորություններով և հետևություններով ձևավորվող քաղաքական փազլների առնչությամբ, որոնք կարող եմ ընդհանուր իրավիճակային պատկեր կազմել: Առաջինը, և դա բոլորիս է հասկանալի, Եվրոպայում ոչ ոք չի գտնում, որ հաջորդ քայլը Հայաստանը համար պետք է ԵՄ-ին անդամակցությունը լինի: Առայժմ նման հարցադրում ընդհանրապես գոյություն չունի: Երբ զրուցում ես եվրոպացի պաշտոնյաների հետ, իսկ ես հաճախ եմ նրանց հետ մանրամասն խոսակցություններ ունենում, նրանք, որպես կանոն, զարմանք են արտահայտում և հարցնում`ՙիսկ ո՞րն է խնդիրը: Ինչու՞ եք մտահոգված Ռուսաստանի արձագանքի առնչությամբ՚: Ավելին, նրանք հավաստում են, որ Ռուսաստանի հետ ինտեգրացիոն գործընթացները ոչ պակաս ինտենսիվ են ընթանում, և իբր թե Եվրոպան պատրաստ է վերջինիս հետ ևս ասոցացման համաձայնագիր ստորագրել:


Երկրորդ, ինչ վերաբերում է Մաքսային միությանը, այստեղ ևս մենք տեղեկատվության չենք տիրապետում: Հաճախ ինձ թվում էր, թե ես չգիտեմ ինչ-որ բաներ, ինչի մասին գիտեն մեր իշխանությունները: Բայց գալիս եմ եզրակացության, որ մեր իշխանությունները նույնպես ոչինչ չգիտեն: Եվ չեմ բացառում, որ նրանք դեռ լուրջ խոսակցություն չեն ունեցել Մաքսային միության առնչությամբ:


Բայց մենք վաղուց այնտեղ ունենք դիտորդի կարգավիճակ, և, կարծես, պետք է արդեն պատրաստ լինենք ճիշտ գնահատելու բոլոր ՙկողմերը՚ և ՙդեմերը՚:


Գիտեք, ցանկացած երկրում գոյություն ունի պետական ապարատ, որը վարձատրվում է պետբյուջեից, որը համալրվում է քաղաքացիների հարկային պահումների հաշվին: Վերջինս էլ պարտավոր է բավական արդյունավետ և մանրամասն ուսումնասիրի նման հարցերը և տեղեկացնի մեզ, թե ինչն է երկրի համար ձեռնտու, իսկ ինչը`ոչ: Արդյոք շահավետ է մեզ համար Մաքսային միությունը`առայժմ ոչ ոք չգիտի. վստահ եմ, որ միանշանակ պատասխան չունի նաև կառավարությունը: Զարմանալի չէ, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը նույնիսկ ԱԳՆ միջոցով ոչ մի անգամ այդ մասին չի ակնարկել: Վերջինս նույնիսկ կոնկրետ հարցերում է ՙընդհատակ՚ անցնում, ինչպես տեղի ունեցավ բոլորովին վերջերս, երբ տեղի ունեցավ Մոսկվայում մեր հայրենակցի մասնակցությամբ սոսկալի ողբերգությունը: Ով ասես հանդես չեկավ այդ առնչությամբ`թե’ հասարակական կազմակերպությունները, թե’ իրավապաշտպաները, թե’ խոշորագույն լրատվամիջոցները, բայց դեսպանատունը լռում էր: Կարծում եմ, որ դեսպանատունը և ԱԳՆ-ը պետք է կարողանան համարժեք գնահատել խնդիրը` Հայաստանի հնարավոր անդամակցությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը:

Չգիտեմ, գուցե, նրանք ի վիճակի չեն անհրաժեշտ և մանրամասն տեղեկատվությամբ ապահովել երկրի ղեկավարությանը: Ավելին, կառավարող քաղաքական շրջանակները նույնպես ոչինչ չեն հասկանում այդ հարցում: Երբ խորհրդարանում բարձրացվում է այդ հարցը, պարզ է դառնում, որ խորհրդարանական մեծամասնությունը տեղյակ չէ, ոչինչ չգիտի և ոչինչ հասկանալ չի կարող: Դա սարսափելի է: Ստացվում է, որ կամ մենք ենք խուսափում այդ թեմայով Մոսկվայի հետ լուրջ խոսակցությունից, կամ Մոսկվան ինքը չի հրավիրում մեզ խոսակցության…: Այսինքն, անկեղծ ասեմ` Հայաստանը ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ չունի Ռուսաստանի հետ: Եվ դա այն դեպքում, երբ Հայաստանը և Ռուսաստանը գտնվում են մեկ ռազմական դաշինքում: Իսկ դա ամենակարևորն է: Ես դա չեմ հասկանում, բայց կարող եմ ասել, որ այդպես չի կարելի աշխատել: Նման դեպքերում կարևոր է ոչ թե այն, թե ուր կգնա Հայաստանը`Մաքսային միություն, թե՞ եվրոպական առևտրային գոտի, կարևոր է այն, որ թե’ Եվրոպան, թե’ Ռուսաստանը չգիտեն, թե ինչ սպասեն Հայաստանից, ի՞նչ անակնկալներ այն կարող է մատուցել: Ահա սա շատ կարևոր է:


Ոչինչ հայտնի չէ նաև ասոցիատիվ անդամակցության վերաբերյալ համաձայնագրի բովանդակության և ազատ առևտրի գոտու մանրամասների վերաբերյալ: Տրվում են ինչ-որ խոստումներ, այն էլ շատ անորոշ, ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացման առնչությամբ, և գովեստներ շռայլվում տնտեսական բարգավաճման թեմայով`$3-4 մլրդ օգնություն ստանալու կտվածքով: Մի խոսքով, այստեղ ևս գործ ունենք լիակատար տեղեկատվական վակուումի հետ, ինչն այդքան բնորոշ չէ գործերի վարման եվրոպական սկզբունքներին:

Այդ պատճառով բազմաթիվ հարցեր են ծագում: Հստակություն չկա նաև Լեռնային Ղարաբաղի հարցում, պե՞տք է արդյոք նրա հետ իրական մաքսային հարաբերությունների մեջ մտել, երբ տնտեսապես ԼՂՀ-ն դե-ֆակտո ամբողջովին ինտեգրված է հայաստանյան տնտեսությանը: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցն ազատ առևտրի գոտու և Ասոցիատիվ անդամակցության շրջանակներում: Այն, որ պայմանագրում ինչ-որ կետեր կան, այսպես կոչված, վիճահարույց տարածքների վերաբերյալ, հստակ է, այդ մասին տեղակատվության արտահոսք կա վրացական և մոլդովական աղբյուրներից` աբխազա-հարավօսական, ինչպես նաև մերձդնեստրայն խնդիրների լույսի ներքո, և հստակություն կրկին չկա: Մենք բավարարվում ենք փորձագիտական ենթադրություններով և փորձում ինչ-որ բան հասկանալ: 


Ես բազմիցս հանդես եմ եկել այն առնչությամբ, որ այդպիսի հարցերը չի կարելի լուծել գաղտնի, ծածուկ: Նման ընտրութան պետք է գնալ բացառապես հանրաքվեի մեխանիզմի միջոցով: Եվ դրա անցկացման համար իշխանությունները պետք է տեղեկացնեն քաղաքացիներին խնդրի բոլոր կողմերի մասին: Եվ հասարակական երկխոսության, հասարակական բանավեճերի մթնոլորտում ու հանրաքվեի օգնությամբ երկրի բնակչությունը կորոշի, թե ինչպես երկիրը վարվի: Չէ որ դա ճակատագրական որոշում է:


Մայիսի վերջին ես գտնվել եմ Եվրանեսթի կազմում, և մենք աշխատել ենք ասոցիատիվ անդամակցության վերաբերյալ պայմանագրի որոշակի հատվածի շուրջ: Այնտեղ, անկեղծ ասած, որևէ խոսք Լեռնային Ղարաբաղի մասին չկար: Բոլոր համագումարներում կային Մոլդովայի և Վրաստանի ներկայացուցիչները, և ոչ մի անգամ այդ հարցերը չեն բարձրացվել: Ես, իհարկե, չեմ կարող ասել մեր հարևանների և Մոլդովայի փոխարեն, բայց Հայաստանի առնչությամբ կարող եմ ասել, որ ԵՄ-ին տվյալ պահին չի հետաքրքրում`մենք Ղարաբաղի հետ ենք, թե՞ առանց նրա: Սա նույն մոտեցումն է, ինչը կար ԱՀԿ-ին անդամակցելիս: Դա, իհարկե, մեծ առավելություն է: Եվ դա պետք է ընդունել: Չնայած եթե այդ հարցը դնենք ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի առջև, նա կպատասխաներ հետևյալ կերպ` ՙմի շտապեք, դա միայն սկիզբն է, ճանապարհի ամենասկիզբը՚: Բայց թե ինչ կլինի հետո`մենք չգիտենք, տեղեկատվություն չկա, ըստ երևույթին, չկա նաև իշխանությունների մոտ: Ես կարող եմ ընդամենը սեփական կարծիքը հայտնել այն մասին, ինչի ուղղությամբ արդեն աշխատել եմ: Օրինակ, էներգետիկայի վերաբերյալ կետն այն մասին, որ Եվրոպայի և Հայաստանի էներգետիկան պետք է աշխատի միասնական ստանդարտներով, միանգամայն ընդունելի է: Ոչ ոք դա չի հերքում, ու՞մ  ենք դրանով վնասում: 


Բայց, այնուամենայնիվ, ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանում անհանգստությամբ են հետևում տեղի ունեցող իրադարձություններին, ըստ էության, եվրոպացի պաշտոնյաներն էլ անտարբեր չեն: Իսկ դա նշանակում է, որ ԵՄ հետ համաձայնագիրը պարունակում է ինչ-որ կարևոր բան, ինչի մասին մենք տեղյակ չենք: Որոշակի ինչ-որ բան ասել այս առնչությամբ չեմ կարող, ինչպես դուք, ինչպես հարյուր հազարավոր մեր համաքաղաքացիներ, ովքեր զրկված են ինֆորմացիայից: Այդ պատճառով ճիշտ կլինի բոլոր այդ փաստաթղթերը և նախագծերը հրապարակել և հարցը հանրաքվեի դնել: Վերջիվերջո, մենք ժողովուրդ ենք և մենք  պետք է որոշենք մեր ապագան, և որքան էլ որ դժվար լինի մեզ այսօր, միայն այդպես մենք կհաղթահարենք ցանկացած դժվարություն:

Դուք միանգամայն իրավացի եք, քանի որ ծածուկ կերպով, փակվելով կաբինետներում, նման ճակատագրական որոշումներ, որպես կանոն, չեն կայացվում: Դա մարտի դաշտ չէ: 


Իսկ եթե պարզվի, որ իշխանությունների ինչ-որ որոշում չարաչար սխալ է, կամ հիանալի, բայց բաց թողնված հնարավորություն: Ինչի մասին է խոսքը, եթե ես, լինելով պատգամավոր, և իմ մյուս գործընկերները, այդ թվում`կառավարող կոալիցիայից, տվյալ պահին անհրաժեշտ տեղեկատվության չեն տիրապետում:


Ահա ձեզ խառնաշփոթության օրինակ: Մեկուկես ամիս առաջ վարչապետն ասաց, որ մենք գնալու ենք դեպի Մաքսային միություն: Բայց նա դա արեց տարօրինակ կերպով:

Հարցազրույց տալով Խրիստենկոյի հետ միասին, նա հայատարեց, որ Հայաստանը գտնվում է այդ գործընթացին միաձուլվելու ուղիների որոնման մեջ: Իսկ ի՞նչ է նշանակում ՙգործընթացին միաձուլվելու ուղի՚: Ներեցեք ինձ, բայց հաճախ տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը ցանկանում է փրկել իր հետույքը: Այսինքն, երբ հարկավոր է, ասում ես եվրոպացիներին, որ այդ դիրքորոշումը ոչ մի դեպքում չի նշանակում անդամակցում Մաքսային միությանը, իսկ ռուսական կողմին հայտարարում ես, որ դիրքորոշում փաստացի հայտնվել է: Զբաղվել դատարկախոսությամբ այն ժամանակ, երբ թե’ քո ժողովուրդը, թե’ արտասահմանյան գործընկերներդ հստակություն են պահանջում քեզանից, առնվազն անլուրջ է: Մի կողմից սկսվում է, այսպես կոչված, Մաքսային միության ՙգործընթացի հետ միաձուլում՚, մյուս կողմից` երկիրը գնում է դեպի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում: Ու՞մ ենք խաբում: Վատ կմտածեն վարչապետի մասին, սարսափելի չէ, վատ է, երբ նման կերպ են արտահայտվում երկրի, ժողովրսի մասին: Ահա ձեզ լիտվացի դիվանագետների զրույցի բովանդակության արտահոսքի օրինակը: Ամոթ է: Մեր մասին այդպես են դատում, հավատացեք, ոչ միայն լիտվացիները:

Ես, իհարկե, հանգիստ եմ վերաբերում այն փաստին, որ շատ քաղտեխնոլոգներ, հատկապես` ռուսաստանցի, սկսել են վատ արտահայտվել Հայաստանի մասին, բայց այդ մարդիկ հասարակական կարծիք են ձևավորում իրենց երկրներում, ներազդում քաղաքական որոշումների վրա:  


Իսկ, գուցե, իրականու՞մ Հայաստանն արդեն սուբյեկտ չէ, այլ օբյեկտ միջազգային գործերում, և դրանում ամեն ինչ ասված է:


Դա անհեթեթություն է: Դրանք իտելեկտուալ բլեֆի մակարդակով խոսակցություններ են: Մեզանից իրականում շատ բան է կախված: Միայն մեր քվեարկությունը միջազգային կառույցներում հաճախ շատ բան արժե: Մենք բավականին ծանրակշիռ դեր ենք խաղում Միջին Արևելքի և Կովկասի մեծ տարածաշրջանում: Վերջիվերջո, շատ բաներում մեզանից է կախված տարածաշրջանային անվտանգության պահպանության խնդիրը:


Այո, անշուշտ, բայց կան ուժեղ ինքնաբավ երկրներ, և կան թույլերը, որոնց կարելի է և սեղանի շուրջ չհրավիրել լուրջ խնդիրներ լուծելիս: Մենք խոցելի ենք, տնտեսապես թույլ, քաղաքականապես անկայուն, խիստ կախված դոնորներից, վարկատուներին, գործընկերներից: Այս ամենը նման է թենիսի գնդակի վիճակի…


Այդպիսին չլինելու համար պետք է առաջին հերթին հիմնվել ժողովրդի կամքի և սպասումների վրա: Վերջիվերջո, իսկ ի՞նչ է ուզում մեր ժողովուրդը: Դուք հիշում եք նախագահի թեկնածուի իմ փետրվարյան ծրագիրը: Ես հստակ արտահայտվել եմ այս առնչությամբ: Վստահ եմ, որ նման որոշումները պետք է կայացվեն հանրաքվեի օգնությամբ: Օրինակ, Չեխիան: Ծիծաղում էին հանգուցյալ նախագահ Վացլավ Հավելի վրա այն բանի համար, որ  շատ հաճախ դիմում էր ժողովրդի կամքին`հանրաքվեների անցկացման ճանապարհով: Արդյունքում Չեխիան դարձավ Եվրոպայի կայուն զարգացող երկրներից մեկը: Չեխիայի ժողովուրդն, օրինակ, քվեարկեց եվրոյի գոտի մտնելու դեմ: Երկիրը բարգավաճում է, և ոչ ոք Եվրոպայում նրան վտարյալ երկիր չի համարում: Երկար ժամանակ եվրոյի գոտի չէր ցանկանում մտնել Լատվիան, հիմա ցանկանում է: Եվրոյի գոտում է Չեռնորգորիան, բայց վերջինիս ժողովուրդը ԵՄ-ին անդամակցել չի ցանկանում: Եվրագոտում է գտնվում Նորվեգիան, բայց կրկին այդ երկիրը ԵՄ անդամ լինել չի ցանկանում:


Բայց այնտեղ կա քաղաքական մշակույթ, կան իրական ընտրական գործընթացներ, այլ ոչ թե`դրանց սիմուլյացիան:


Պետք է նաև մենք սկսենք: Եթե բնակչության ճնշող մեծամասնությունը հանդես գա եվրոպական ուղու օգտին, Ռուսաստանը մեզ կհասկանա, կհամաձայնի շատ բաներում, քանի որ ժողովրդի կամքին չես հակառակվի: Մենք կշարունակենք մնալ անվտանգության միասնական գոտում, մեր միջև առաջվա պես կլինեն ամենաջերմ, պատմականորեն ամուր հարաբերությունները: Կամ եթե մեծամասնությունը հանդես գա Եվրասիական միության շրջանակներում ինտեգրմանը, մենք Եվրոպային կասենք ՙշնորհակալություն, մենք ձեզ հարգում ենք, մենք կշարունակենք առևտուր անել, ինչպես անում էինք, կմասնակցենք ձեր ծրագրերին, որոնք մեզ կառաջարկեք, բայց չենք լինի ասոցացման մեջ, քանի որ ժողովուրդը դա չի ցանկանում՚: Իսկ մեր իշխանությունները չեն ուզում հանրաքվե անցկացնել. նրանք մտածում են, որ ժողովուրդն իրենք են: Բայց դա այդպես չէ, և իրավիճակը հասցված է այն բանին, որ հիմա իշխանություններն իրենք չեն համարձակվում որևէ քայլ ձեռնարկել:


Իսկ կյանքն առաջ է ընթանում, 10-20-30 տարի անց, միևնույն է, տեղի կունենա այն, ինչը ճիշտ է, ինչը պետք է տեղի ունենա: Ես հանձն չեմ առնում ասել, թե որն է ճիշտը: Ես ընդամենը մեր երկրի քաղաքացիներից մեկն եմ, թեև կառավարչական և քաղաքական հարուստ փորձ ունեմ: Բայց, վստահ եմ, որ հանրաքվեն կօգնի մեզ հստակ հասկացնել այն կողմին, որին վախենում ենք նեղացնել, որ ցանկացած որոշում ամենից առաջ ժողովրդի ընտրությունն է, ժողովրդի կամքը:  Եվ ի պատասխան`կստանանք միանգամայն ադեկվատ արձագանք,  քանի որ մեր գործընկերները լավ հասկանում են, որ ժողովրդի ընտրությունն, ըստ էության, չի կարող այլ երկրի դեմ ուղղված լինել: Անկեղծ լինենք, ո’չ Եվրոպան, ո’չ Ռուսաստանը չեն ակնարկում այն մասին, որ մենք չեղյալ հայտարարենք ավելի վաղ ստորագրված ինչ-որ համաձայնագրեր և պայմանագրեր:

Այո, ծանր է Մոնոմախի գլխարկը…


Այն կրելու կարիք չկա, դարաշրջանն ու ժամանակներն այլ են: Այդպիսի խնդիրների լուծման բանալին հանրաքվեն է: Նման մեխանիզմն այսօր ուղղակի անհրաժեշտ է: Այն կբյուրեղացնի երկրի կառավարման ողջ համակարգը և կօգնի լուծել մեր խնդիրները`տեղական, թե գլոբալ: 


Գուցե, հենց այդ պատճառով հանրաքվեի մեխանիզմն անընդունելի է իշխանության համար: Այսօր մեկ հարց հանրաքվեի կդրվի, վաղը ժողովուրդն ինքը կպահանջի հանրաքվեի դնել մեկ այլ հարց: 


Դուք հեգնում եք, բայց դա շատ լուրջ է, և ոչ մի վատ բան թե’ իշխանությունների, թե’ ժողովրդի համար այստեղ չկա: Մենք նույնիսկ ոչ այնքան կարևոր, ոչ այնքան ճակատագրական որոշումների առնչությամբ ենք հաճախ հայտնվում փակուղիում: Բնակչության քաղաքական ակտիվությունը մեծանում է, դեռ մի քանի տարի առաջ ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այնպիսի նախաձեռնություններ, ինչպես կանաչ գոտիների փրկությունը, տրանսպորտի սակագների բարձրացումը թույլ չտալը կամ բոլոր մայրաքաղաքային ավտոկայանատեղիները ինչ-որ ընկերության հանձնելու վերաբերյալ անհասկանալի գործարքը թույլ չտալը, նման արձագանք կստանան, կձևավորվեն բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված խմբեր:  Այնպես որ, չնայած մեր որոշ խոշոր պաշտոնյաների`քաղաքականապես ակտիվ բնակչությանն արտագաղթած տեսնելու ցանկությանը, կյանքն առաջ է ընթանում, հին սերունդը փոխարինվում է նորով, որն արդեն հայտարարել ու գործով ապացուցել, որ ինքն է լինելու իր քաղաքի, երկրի ու ճակատագրի տերը: Այնպես որ, ժամանակն է, որպեսզի իշխանությունները մտածեն այս ամենի մասին, և որքան շուտ դա հասկանան, այնքան ավելի հեշտ երկիրը կսկսի դուրս գալ փակուղիներից:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles