ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ իրավաբանակն անձանց համար գործարկել է ԱԿԲԱ Բիզնես Փարթնր «Վարկ+» նոր ծառայությունը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, իրավաբանական անձիք, ովքեր ունեն ստացված վարկեր այլ բանկից կամ վարկային կազմակերպությունից և կարիք ունեն նոր միջոցների ներգրավման առանց հավելյալ ժամանակ վատնելու, կարող են օգտվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր «Վարկ+» վարկավորումից:
Աղբյուրի համաձայն, առաջարկվող «Վարկ+» վարկավորումն ունի հետևյալ առավելությունները. ֆինանսատնտեսական վերլուծություն չի՛ կատարվում, որոշումը կայացվում է 1 ժամում, ամսական միևնույն գումարի մուծման պայմանով տրամադրվում է լրացուցիչ վարկային միջոցներ, վարկի տրմադրման համար անհրաժեշտ փաստաթղթավորումը հասցված է նվազագույնի, վարկի արժույթը փոխելու հնարավորություն, գույքի գնահատման և ապահովագրության ծախսերի բացակայություն:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ «Վարկ+» վարկը տրամադրվում է 12-72 ամիս տևողությամբ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով, գումարի առավելագույն չափը գրավային ապահովվածությամբ կազմում է` 14,000,000 ՀՀ դրամ, 35,000 ԱՄՆ դոլար կամ 28,000 եվրո: Իսկ առանց գրավային ապահովվածության՝ 3,000,000 ՀՀ դրամ, 7,500 ԱՄՆ դոլար կամ 6,000 եվրո: Վարկը տրամադրվում է սկսած 8% տարեկան տոկոսադրույքով:
Ըստ աղբյուրի, մինչև ս.թ. օգոստոսի 10-ը բոլոր իրավաբանական անձինք, ովքեր կդիմեն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ և կբացեն ԱՆՎՃԱՐ ընթացիկ հաշիվ հնարավորություն կունենան`մեկ տարի ԱՆՎՃԱՐ օգտվել ACBA ON-LINE համակարգից, ԱՆՎՃԱՐ ստանալ Visa Bussiness քարտ, չվճարելով սպասարկման միջնորդավճար առաջին 12 ամսվա ընթացում, ԱՆՎՃԱՐ ստանալ լրացուցիչ ArCa Bussiness քարտ, ստանալ ներմուծման /արտահանման խթանման վարկ կամ վարկային գիծ տարեկան ընդամենը 8.99 %-ով:
Նշենք, որ Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում նման պրոդուկտներ առաջարկում են նաև Ամերիաբանկը («Բումարենագ» ակցիա) և Ինեկոբանկը («Թեթև վարկեր» ակցիա), բայց, ի տարբերություն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, նրանք առաջարկում են միայն ՓՄՁ ոլորտի վարկառուներին:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ վարկային պորտֆելի ծավալով 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկային շուկայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը, տարեկան կտրվածքով մեծացնելով այս ցուցանիշը 7.5% - ով, մինչև 191.5 մլրդ դրամ: Բանկի կողմից երկրի տնտեսությանն ընդհանուր առմամբ ուղղվել է 70.8 մլրդ դրամի վարկային միջոցներ, որոնք կազմում են վարկային պորտֆելի 37% - ը: 2014-ի ապրիլի 1 –ի դրությամբ Բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 53 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 4.5%: Այս ցուցանիշով բանկը հանդիսանում է շուկայի առաջատարը: Իր ակտիվներով բանկը գտնվում է առաջատարների հնգյակում, ապահովելով տարեկան 4.6% աճ, մինչև 264,6 մլրդ դրամ: Բանկի զուտ շահույթը 2013 թվականին կազմել է 5.1 մլրդ դրամ, տարեկան աճը`24.4%:
Հիշեցնենք, որ « ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից, բանկի մեծամասնական բաժնետերն է Եվրոպայի խոշորագույն բանկային Credit Agricole SA խումբը, որի մասնաբաժինը բանկի կապիտալում կազմում է 15,56%, որից հետո ամենամեծ մասնակցությունն ունի SJSC «Sacam International» բաժնետիրական ընկերությունը` 12,44%, որի հետ միասին բանկի կապիտալին մասնակցում են նաև գյուղական փոխօգնության շրջանային 10 Միություններ: Ներկայումս բանկն ունի 49 մասնաճյուղ, որից 11-ը գտնվում են Երևանում, իսկ 38–ը` մարզերում, ապահովելով բանկի ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում: