Լավրովի Երևան կատարած այց նպատակը հայ-ռուսական հարաբերությունների առանցքային հարցերի ճշգրտումն էր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, երկու երկրների վերնախավերը խոսելու շատ բան ունեն: Դրանք բիզնեսի, կոմունիկացիաների, զինուժի պրոբլեմներն են, ինչպես նաև ղարաբաղյան թեման: «Իսկ այն, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցին զուգահեռ տեղի է ունենում նաև Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը, նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը սիամական երկվորյակներ են, այսինքն, մեկի ուղղությամբ թեքվելը ենթադրում է նաև մյուսի ուղղությամբ թեքում: Ռուսաստանի համար երկու հարավկովկասյան երկրներն էլ կարևոր են»,-գտնում է Իսկանդարյանը: