Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ACBA-Credit Agricole Բանկի ակտիվ քարտապանները Եվրոպայի տարբեր քաղաքների ուղեգրեր են շահել

$
0
0

 ACBA-Credit Agricole Բանկն ամփոփել է գարնանային քարտային ակցիայի արդյունքները, որի շրջանակներում բանկի 5 քարտապաններ, որոնք ճանաչվել են ավելի ակտիվ քարտապաններ, 7-օրյա (երկու հոգու համար) ուղեգրեր են շահել դեպի Եվրոպայի տարբեր երկրներ: Հաղթողներն ընտրվել են հունիսի 16-ին, իրենց քարտապանների կողմից` ըստ բանկում ձևավորված ավանդույթի:

 

Իրենց մրցանակները հաղթողներն ստացել են հունիսի 20-ին: Մրցանակները հանձնել է ACBA-Credit Agricole Բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը, հաղթողներին մաղթելով բարի ճանապարհ և հաճելի հանգիստ:

 

Առաջին մրցանակը շահել է Նարեկ Սաֆարյանը (Լոնդոն), երկրորդը` Արմեն Հարությունյանը (Բարսելոն): Ակցիայի մյուս հաղթողներն են` Մանուկ Պետրոսյանը, Վահրամ Տեր-Մաթևոսյանը և Լևոն Դավթյանը, համապատասխանաբար ուղեգրեր շահելով դեպի Աթոնք, նեապոլ և Նիցցա:

 

Ակցիայի մասնակիցները կարողացել են դառնալ ACBA-Credit Agricole Բանկի Visa, MasterCard, ArCa կամ Armenian Express  քարտերի քարտապաններ, որոնք 2014 թվականի վերջին երեք ամիսներին այդ քարտերով կատարել են առնվազն 20 տրանսակցիա, առնվազն 100 հազար դրամ ծավալով:

 

Ինչպես միջոցառման ընթացքում նշել է ACBA-Credit Agricole Բանկի ղեկավարը, ակցիայի շրջանակներում տրամադրված ուղեգրերը փաթեթային են ներառելով նաև ավիատոմսերի, հյուրանոցում ապրելու և ապահովագրության գները:

 

«Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ACBA-Credit Agricole Բանկի հաճախորդ լինելը ոչ միայն շահավետ է ու անվտանգ, այլ նաև հաճելի, քանի որ մեր բանկն իր լոյալ հաճախորդների համար մշտապես պատրաստում է տարբեր տեսակի հաճելի անակնկալներ ու տալիս մրցանակներ»,-նշել է Հ.Անդրիասյանը: Նա նշել է, որ Բանկն առաջնորդվում է ընդունված ռազմավարությամբ, մտադիր է հետագայում էլ ացկացնել նման ակցիաներ:

 

Զրուցելով լրագրողների հետ, բանկիրը նշել է, որ ACBA-Credit Agricole Բանկն իր հաճախորդներին առաջարկում է զանազան քարտային պրոդուկտներ և թողարկում աշխարհում ամենատարածված քարտերը: Նա նշել է, որ բանկը համագործակցում է համաշխարհային բոլոր վճարային համակարգերի հետ, այդ թվում`American Express-ի հետ, հանդիսանալով այդ համակարգի բացառիկ գործընկերը Հայաստանում: «Կան կարծրատիպեր, որ AmEx շատ թանկ է, բայց դա այդպես չէ, դրանք նախատեսված են հասարակության տարբեր խավերի համար և ունեն Հայաստանում տարածվելու բոլոր շանսերը: Ի դեպ, առաջիկայում մենք անակնկալ ենք պարունակում AmEx քարտապանների համար»,-հաղորդել է Հ.Անդրեսայանը:

 

Զրուցելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ, նա ասել է, որ AmEx թողարկումը Հայաստանում ապահովվում է միայն ACBA-Credit Agricole Բանկի կողմից, բայց այդ քարտերի սպասարկումն իրականացնում են նաև գործընկեր-բանկերը` POS-թերմինալների միջոցով: Անդրադառնալով քարտային շուկայի առումով բանկերի գերադասություններին, նա նշել է, որ վերջին ժամանակներս տեղական քարտերի նկատմամբ միջազգային քարտերի գերակայությունը բացատրվում է նրանով, որ ավելի շատ երիտասարդներ են դառնում բանկերի հաճախորդներ: Բացի այդ, միջազգային քարտերն ավելի հարմար են ինտերնետ-վճարների և տուրիստական ուղևորությունների առումով: Անդրեասյանը կանխատեսում է, որ 2014 թվականին Բանկի քարտերի քանակը կհասնի 180 հազարի, իսկ պլաստիկ տրանսակցիաների ծավալը կաճի 20%, ինչը կապահովվի հաճախորդների ակտիվության և նոր հաճախորդների ներգրավման հաշվին:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» վերլուծության տեղեկագրի, ակտիվ քարտերի թվով ACBA-Credit Agricole Բանկը գտնվում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների հնգակում, ունենալով 160 հազար քարտ, որից ավելի քան 90 հազարը` տեղական ArCa քարտեր են, մոտ 47 հազարը` Visa և ավելի քան 20 հազարը` MasterCard համակարգերի քարտեր: Ակտիվ քարտերի ընդհանուր թվում աշխատավարձային քարտերը կազմում են 57%: Տարեկան կտրվածքով ակտիվ քարտերի թիվն ավելացել է 15%: Տեղական քարտերի թվով բանկը գտնվում է առաջատարների եռյակում, միջազգային քարտերով` հնգյակում, իսկ աշխատավարձային քարտերով` երկրորդ տեղում: Պլաստիկ տրանսակցիաների ծավալով բանկը գտնվում է երկրորդ տեղում` մոտ 140 մլրդ դրամ, տարեկան աճը`15%, որից մոտ 115 մլրդ դրամ կազմել են բանկոմատային տրանսակցիաները: Բանկն ունի 187 բանկոմատ և 1210 POS-թերմինալ: ACBA-Credit Agricole Բանկը թողարկում և սպասարկում է տեղական և միջազգային ArCa VISA և MasterCard քարտեր, ինչպես նաև արդեն մոտ 4 տարի է, ինչ հանդիսանում է AmEx-ի բացառիկ գործընկերը Հայաստանում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles