Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Աշոտ Մանուչարյան. Եթե Արևմուտքը փակի Ուկրաինայով ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը կշրջափակի հաղորդակցությունը Կովկասում

$
0
0

Եթե Արևմուտքը փակի Ուկրաինայով ռուսական գազի մատակարարումը դեպի Եվրոպա, ապա Ռուսաստանը կձեռնարկի համարժեք գործողություններ, կշրջափակի հաղորդակցությունը Կովկասում: Հունիի 13-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի առաջին նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Աշոտ Մանուչարյանը:

 

Նրա ասելով, դրա համար լավ առիթ կծառայի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Ռուսաստանը խաղարար առաքելության պատրվակով զորք կմտցնի և կշրջափակի հաղորդակցությունը Կովկասի տարածաշրջանում, իսկ Նախիջևանի մարզն ամենահարմար վայրն է այդ գործողությունների իրականացման համար», - կարծում է փորձագետը: Ընդ որում նա  հավելել է, որ դա Ռուսաստանի և Արևմուտքի միջև ծավալված դիմակայության երկու ենթադրյալ տարբերակներից մեկն է միայն: Երկրորդը, նրա ասելով, Ռուսաստանին «հիմարացնելու» փորձն է: «Առաջին անգամ դա տեղի ունեցավ, երբ Սիրիայի հակամարտությունում Թուրքիան երկար ժամանակ ձևացնում էր, թե պաշտպանում է ռուսական կողմի և Սիրիայի ժողովրդի դիրքորոշումը, և վերջում միայն ցուցադրեց իր իրական մտադրությունները: Իսկ այժմ Ադրբեջանը փորձում է անել նույնը, երբ ամենաբարձր մակարդակով քննադատում է եվրոպական պաշտոնյաների և կառույցների հետևություններն ու կարծիքները, այդպիսով ձևացնելով, թե իբր Երոպայի և Արևմուտքի հետ վատ հարաբերություններ ունի», - նշել է Մանուչարյանը: Նրա ասելով, Նախիջևանում հակամարտության հրահրումը կհանգեցնի քաոսի Հայաստանում և, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանում:

 

Մանուչարյանը նաև կարծում է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անհապաղ պետք է հրաժարական տա, քանի որ ժողովրդի վստահությունը չի վայելում, ավելին, նրա ստեղծած վարչակազմը միայն վնասում է հայ ժողովրդին: «Ղարաբաղ» կոմիտեի անդամի ասելով, միևնույն ժամանակ հրաժարական պետք է տա Հայաստանի կառավարությունը, քանի որ այն եղանակը, որով նա ղեկավարվում է, երկիրը տանում է կործանման:  «Մեր երկրում կան հարյուրավոր արժանի և իրավասու մարդիկ, ովքեր ի զորու են երկիրը դուրս բերել այն քաոսից, որում գտնվում է», - եզրափակել է նա:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles