«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը կբացի Սերգեյ Փարաջանովի վերականգնված «Նռան գույնը» ժապավենը: Այդ մասին հաղորդել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում:
Այս տարի «Նռան գույնը» ցուցադրվել է Կաննի 67-րդ փառատոնի շրջանակում` «Կաննի դասական» սեկցիայում, որտեղ ավանդաբար ցուցադրվում են համաշխարհային կինոյի գլուխգործոցների թվայնացված տարբերակներ: «Նռան գույնը» վերականգնվել է L'immagine Ritrovata 4К լաբորատորիայում` Film Foundation-World Cinema Project (Նյու Յորք) ֆինանսավորմամբ:
Այս տարի «Ոսկե ծիրանը» նվիրված կլինի Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին: Նախատեսվում է Վարպետի աշխատանքների, ինչպես նաև նրա մասին պատմող ֆիլմերի հետադարձ ցուցադրություն