Թուրքիան որոշել է նկարահանել Ցեղասպանության մասին հայկական դեռ չնակարահանված «Վիրավորները» ֆիլմի պատասխան ֆիլմը:
Ըստ Haberturk կայքի, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել, որի արդյունքում որոշում է ընդունել ձեռնարկել պատասխան միջոցառումներ`ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական կողմի ձեռնարկած բազմաթիվ միջոցառումներին: Մասնավորապես, որոշվել է նկարահանել պատասխան ֆիլմ, ի պատասխան հայերի կողմից նկարահանվող «Վիրավորները» ֆիլմին, որի սցենարիստն է Սթիվեն Սփիլբերգը: Իսկ Թուրքական ֆիլմը կնկարահանվի Իզմիրում և կանվանվի`«Մեր սրտերի վերքերը»: Չնայած, որ այդ անվանումը դարձել է թուրք խորհրդարանակաների միջև բազմաթիվ վիճաբանութոյւնների առարկան, քանի որ ոմանք գտնում են, որ այն նման է հայկական սիրային ֆիլմերի անվնանումներին:
Աղբյուրը նշում է նաև, որ Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը մտադիր է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, որտեղ կնկարահանվեն Դասթին Հոֆմանը, Ալ Պաչինոն, Ալեն Դելոնը և այլ հայտնի դրասաններ: Ֆիլմի երաժշտական մասով կզբաղվի Սերժ Թանգյանը: Իսկ Ալեն Դելոնը, մասնավորապես, հանդես կգա Կոմիտասի դերում: