Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լեյլա Յունուս. Միրկադիրովի դեմ շինծու քրեական գործն ուղղված է Ադրբեջանում կրիտիկական ձայների վերջնական ճնշմանը

$
0
0

Ռաուֆ Միրկադիրովի դեմ շինծու քրեական գործն ուղղված է Ադրբեջանում անկախ ժողովրդական դիվանագիտության և կրիտիկական ձայների վերջնական ճնշմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը`առցանց հարցազրույցի շրջանակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:

Միրկադիրովը կալանքի տակ է գտնվում ապրիլի 19-ից` Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով: Հայաստանում բազմաթիվ ինտերնետային և միջազգային խորհրդաժողովների ակտիվ մասնակիցը փաստացի մեղադրվում է ՙժողովրդական դիվանագիտության՚ միջացառումներին մասնակցելու մեջ: Ապրիլի 22-ին Իլհամ Ալիևի որոշմամբ ստեղծվել է Գլխավոր դատախազության և ԱԱՆ քննչական միացյալ խումբ` ՙԱդրբեջանում Հայաստանի լրտեսների մեծ ցանցի բացահայտման՚ նպատակով: 

ՙՙԱյդ գործի՚ շինծու լինելու մասին է վկայում թեկուզ այն, որ Ռաուֆի ձերբակալությունից հետո ավելի քան մեկ ամսվա ընթացքում նրա նկատմամբ որևէ քննչական միջոցառում չի իրականացվել: Ինչ վերաբերում է մեր ինստիտուտին, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նկատմամբ ճնշում է գործադրվում, քանի որ մենք զբաղվում ենք անկախ ժողովրդական դիվանագիտությամբ և ակտիվ իրավապաշտպան գործունեությամբ՚,-նշել է իրավապաշտպանը: 

Նա նշել է, որ իր ամուսին Արիֆը հիպերտոնիկ կրիզ է տարել և դեռ ամբողջովին չի վերականգնվել, սակայն բուժումը շարունակել չի կարող, քանի որ վերջինիս անհիմն կերպով միջոցներ չեն տրամադրում Unibank-ի իր անձնական հաշվից: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles