Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մորնինգսթար. Ղրիմի իրադարձություններից հետո ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունն արդիականացել է

$
0
0

Ղրիմում Ռուսաստանի գործողություններից հետո հակամարտության կարգավորման անհրաժեշտությունն ավելի արդիական է դարձել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը «Ռադիո Ազատության» հրապարակած հարցազրույցում, հաղորդում է «Թուրանը»:

 

Նա ընդգծել է, որ Ղարաբաղի հարակից 7 շրջանների ազատումն անվերապահ պայման է և ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի մասը, իսկ տարածաշրջանի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել հետագա բանակցությունների ընթացքում: «Ղրիմում Ռուսաստանի գործողություններից հետո` ով գիտե, թե նա կամ մի երրորդ երկիր ինչպես կարող են օգտագործել իրավիճակը: Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանն ու ԱՄՆ պետք է ձգտեն պահպանել հարաբերությունները: Քանզի, ինչպես ավելի վաղ արդեն նշել եմ, ո՞վ է կանգնելու Ադրբեջանի անկախության համար, ո՞վ` ԱՄՆ-ից ու Եվրոպայից զատ», - հայտարարել է Մորնինգսթարը:

 

«Ինձ թվում է` Ադրբեջանի կառավարությունում շատերը, այդ թվում նախագահը հասկանում են, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են: Սակայն, հնարավոր է, կառավարությունում չեն ցանկանում Մայդանի իրադարձությունների կրկնում Ադրբեջանում: Այդ մարդկանց կարծիքով, դրա համար հարկավոր է ուժեղացնել ճնշումը մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ: Սակայն դա վատ դաս է` քաղված ուկրաինական իրադարձություններից: Մի կողմից` կա կարծիք, որ Ուկրաինայի իրադարձություններից  հետո ԱՄՆ հետ հարաբերությունները կարևոր են, մյուս կողմից` կարծիք կա, որ հարկավոր դժվարացնել քաղաքացիական հասարակության գործունեությունը, որպեսզի դա (Մայդանը) չկրկնվի Ադրբեջանում», - ասել է դեսպանը:

 

Այդ դիրքորոշումը, նրա ասելով, սխալական է, և քաղաքացիական հասարակությանը  «թթվածնից զրկելը»  մեծացնում է «Մայդանի» կրկնման հավանականությունը, եթե ոչ այժմ` ապա 5 կամ 10 տարի անց: Մորնինգսթարը համաձայն է այն կարծիքին, որ ուկրաինական իրադարձությունները վկայում են այն մասին, թե ինչպես կոռուպցիան հանգեցրել է պետական համակարգի փլուզման: Նրա ասելով, Ադրբեջանում այդ առումով դեռ խնդիրներ կան: «Մենաշնորհները, օլիգարխիական տնտեսությունը լուրջ խնդիր է, որը խոչընդոտում է Ադրբեջանի տնտեսության զարգացմանը, հատկապես, ոչ էներգետիկ հատվածում», - հայտարարել է դիվանագետը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles