Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Երևանի կենտրոնում փոխհրաձգության հետևանքով 5 մարդ է վիրավորվել

$
0
0

Այսօր ժամը 13:30-ի սահմաններում փոխհրաձգություն է տեղի է ունեցել Երևանի կենտրոնում` Վերնիսաժի մոտ: Ինչպես հաղորդել է Ոստիկանությունը, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի և 258 հոդվածի 4-րդ մասին հատկանիշներով:

Նշանակվել է մի քանի փորձաքննություն, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարած անձանց բացահայտելու նպատակով: Փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է 5 մարդ, որոնց տեղափոխել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Հիվանդանոցում ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են, որ բոլոր հինգ տուժածներին վիրահատում են: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles