Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ազգային ժողովը հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը

$
0
0

Մայիսի 13-ի արտահերթ նիստում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հաստատել է կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների ընդլայնված տարբերակը: Եթե նախապես կառավարությունն առաջարկել էր միայն կասեցնել վերը նշված օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը, որը նախատեսում էր տուգանքներ համապատասխան կենսաթոշակային վճարումների փոխանցումից հրաժարվելու համար, ապա մինչև արտահերթ նիստը օրինագծում ավելացվել է ևս 3 կետ: Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկել է 68, դեմ` 12 պատգամավոր, 36-ը ձեռնպահ է մնացել:

 

Ներկայացնելով կառավարության օրենսդրական նախաձեռնությունը` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտյոմ Ասատրյանը նշել է, որ օրինագծում առաջարկվում է նաև ավելացնել կետ, որի համաձայն, կենսաթոշակային բարեփոխումների գործողությանը ենթակա քաղաքացիներն ազատվում են համապատասխան վճարումները չկատարելու կամ փոխանցման ժամկետները խախտելու համար պատասխանատվությունից:

 

Բացի այդ, եթե քաղաքացին գործատուին դիմում է ներկայացնում այն մասին, որ ինքը հրաժարվում է մասնակցել կուտակային համակարգին, գործատուն կարող է վճարումները չփոխանցել և համապատասխան հաշվարկներ չկատարել: Դրա հետ մեկտեղ, նշել է նախարարը, այդ համակարգում պետական մասնակցության բաժինը կփոխանցվի կենսաթոշակային հիմնադրամներ մինչև սեպտեմբերի 30-ը, որը ՍԴ որոշմամբ ժամկետ է սահմանվել կառավարության համար` օրինագծի թերությունները վերջնականապես վերացնելու համար: Ասատրյանն ընդգծել է, որ այս օրինագիծը ժամանակավոր լուծում է, որը կոչված է ժամանակ տրամադրելու գործադիր իշխանությանը հարցը համակողմանի քննարկելու և այնպիսի որոշում մշակելու համար, որը բավարարի մեծամասնությանը: Ընդ որում նախարարը հասկացրել է, որ կառավարությունը չի հրաժարվում կուտակային կենսաթոշակների ներդրման գաղափարից, քանի որ, «հաշվի առնելով ժողովրդագրական իրավիճակը և երկրում առկա ռեսուրսները, առանց նման համակարգի երբեք հնարավոր չի լինի մարդկանց նորմալ կենսաթոշակով ապահովել» Հայաստանում: -


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles