Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Դիդյե Բուրկհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը

$
0
0

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը ողջունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որն արվել է 1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ: Այդ մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:

 

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալություն է հայտնել համանախագահներ Իգոր Պոպովին /Ռուսաստան/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին իրենց միջնորդական ջանքերի համար:

 

Բուրկհալտերը հիշեցրել է, որ հրադադարի համաձայնագիրը վերջ է դրել պատերազմին, բայց դրա հետևանքները մինչ այժմ վնաս են հասցնում Հարավային Կովկասում բնակվող մարդկանց ամենօրյա կյանքին:

 

ԵԱՀԿ նախագահը միացել է հայերին և ադրբեջանցիներին ուղղված համանախագահների կոչին` ՙանհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել խաղաղության ապահովման համար՚:

 

1994 թվականի հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հարավային Կովկասի երկրներին առաջարկել են մտածել վերջին 20 տարվա ձեռքբերումների շուրջ£

Միջնորդներն ընդսմին նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. ՙայն Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները թողեց «գրավյալե և չկարողացավ առաջընթաց ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում՚£ Ընդ որում, համանախագահները նշում են, որ հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահներիª 2009-2013 թվականների հայտարարություններում, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայումª նրա բնակչության պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ազատ կամարտահայտման ճանապարհով, բոլոր ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունք, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներª այդ թվում խաղաղապահ ուժեր


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles