Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում ՌԴ դեսպանը հիասթափված է Հաղթանակի օրվան նվիրված ընդունելությանը մի շարք օտարերկրյա դիվանագետների բացակայությունից

$
0
0

 Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն իր հիասթափությունն է արտահայտել ՌԴ դեսպանությունում Հաղթանակի օրվան նվիրված ընդունելությանը Հայստանում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների բացակայության կապակցությամբ:

 

Վետերաններին ու ներկաներին շնորհավորելով Մայիսի 9-ի տոնի կապակցությամբ, դեսպանը նշել է, որ այդ օրը ողջ աշխարհը նշում է ֆաշիզմի դեմ տարած ընդհանուր հաղթանակը, և այդ լույսի ներքո օտարերկրյա մի շարք դիվանագետների բացակայությունն առնվազն տարօրինակ է:

 

Նշենք, որ Մայիսի 9-ի Հաղթանակի օրվա նվիրված միջոցառմանը հիմնականում բացակայել են արևմտյան դինավագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչները: Ակնհայտ է, որ նման եղանակով այդ դիվանագիտական ներկայացուչությունները Մոսկվային ցուցադրում են իրենց վերաբերմունքն Ուկրաինայում Ռուսաստանի իրականացրած գործողությունների առնչությամբ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles