Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Ռոստելեկոմ» ընկերությունը հեռուստատեսությունը նախընտրողների համար պատրաստել է անակնկալ

$
0
0

«Ռոստելեկոմ» ընկերությունը հայտարարել է, որ մայիսի 1-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հեռուստատեսության («Հիբրիդ Թիվի») բոլոր բաժանորդները, անկախ սակագնային փաթեթից, անվճար կարող են դիտել ծառայության շրջանակներում տրամադրվող բոլոր հեռուստաալիքները: Այս օրերին դրանք ավտոմատ կերպով հասանելի կլինեն ալիքների ցանկում:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, անկախ նրանից, թե ծառայությունների ինչ փաթեթից եք օգտվում և ինչ հեռուստաալիքներ եք ընտրել, մայիսի 1-ից 9-ը ներառյալ կարող եք անվճար դիտել նաև մյուս բոլոր ալիքները:

 

Նշենք, որ 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մանրածախ շուկայում Rostelecom ապրանքանիշի ներքո: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերության ցանցն ամբողջությամբ հիմնված է օպտիկա-մանրաթելային մալուխի վրա՝ ծածկելով ՀՀ տարածքի 80%-ն ու տարածվելով ավելի քան 2500 կմ: Ցանցը միացված է տարածաշրջանի հիմնական մագիստրալային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն հանգույցների, ինչպես նաև Իրանի և Վրաստանի հետ միջազգային կապուղիների միջոցով:

Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն:

Ներկայումս ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևանի Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան և Քաջարան քաղաքներում:

«Ռոստելեկոմ» (www.rostelecom.ru) ընկերությունը ռուսաստանյան հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում երկրի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար է ինտերնետի հասնալիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայություից օգտվողների թիվը գերազանցում է 9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ ավելի քան 6 մլն-ը:

«Ռոստելեկոմ» ընկերությունն առաջատար է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցողների շարքում: Առաջատար դիրքերը պահպանվում են նաև էլեկտրոնային կառավարության ոլորտում ինովացիոն լուծումների, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles