Երևանի Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հաջողությամբ հանդես է եկել Կրայովա քաղաքում (Ռումինիա) անցկացված Շեքսպիրյան միջազգային փառատոնում:
Ինչպես մայիսի 7-ին մամուլի ասուլիսում պատմել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, փառատոնում Դրամատիկական թատրոնը ներկայացրել է «Հուլիոս Կեսար» բեմադրությունը, որը 2 տարի առաջ արժանացել էր Հայաստանի պետական մրցանակի: Բեմադրությունը ներկայացվել է Կրայովայում և Տիրգու-Ժիուում և արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Կրայովա քաղաքում Շեքսպիրյան փառատոնն անցկացվում է տարին երկու անգամ և հեղինակավոր փառատոնների թվում է: Այս տարի փառատոնին մասնակցել են Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ՀԱՀ, Լեհաստանի, Հունգարիայի և այլ երկրների թատրոններ: Փառատոնի հյուրերի թվում էին հայտնի բեմադրիչներ Սիլվիո Պուրկարետեն, Յուրի Բուտուսովը, Օսկարաս Կորշունովասը:
Կրայովայում Մմիջազգային շեքսպիրյան փառատոնն ընթացել է ապրիլի 23-ից մինչև մայիսի 2-ը: Փառատոնին Երևանի դրամատիկական թատրոնի մասնակցկությանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: