ՌԴ, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը նախապատրաստել Մաքսային միությանն ու Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միացման շուրջ պայմանագրի նախագծերը: Նախօրեին այդ մասին լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», նա նաև հաղորդել է, որ Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետերից 111-ը Հայաստանը կատարել է: Խրիստենկոյի ասելով, մնացած 15 կետերը կներառվել ՄՄ-ին և ՄՏՏ-ին Հայաստանի միացման շուրջ բուն պայմանագրում: Նրա հավաստմամբ, «ճանապարհային քարտեզի» իրագործման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքն, ընդհանուր առմամբ, հավանության է արժանացել: