Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը 2014թ. առաջին եռամսյակում կազմել է 289.0 մլն դրամ

$
0
0

 2014թ. առաջին եռամսյակում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ զուտ շահույթը կազմել է 289.0 մլն դրամ, որը 2013թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 143.1 մլն դրամով կամ 98.0%-ով:  Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ ֆինանսական արդյունքը թույլ տվեց ավելացնել Բանկի սեփական միջոցները (կապիտալը) 1.4%-ով՝ հասցնելով այն 21,618.6 մլն դրամի:

 

Աղբյուրի համաձայն, 01.04.2014թ. դրությամբ Բանկի ակտիվները կազմել են 170,830.6 մլն դրամ: Հիմնական ծավալային ցուցանիշները հետևյալն են. իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 89,955.9 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 74,370.0 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 15,585.9 մլն դրամ:

 

Դրա հետ մեկտեղ, հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 104,143.1  մլն դրամ, որից իրավաբանական անձանց միջոցները` 69,123.2 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանցը`35,019.9 մլն դրամ:

 

Այսպիսով` Բանկի գործունեության արդյունքները 2014թ. առաջին եռամսյակում թույլ են տվել բարելավել կապիտալի եկամտաբերության ցուցանիշը` 2013թ. առաջին եռամսյակի 3.49%-ի համեմատ հասցնելով այն մինչև 5.42%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles