Հայտնի ֆրանսահայ ռեժիսիոր Ռոբեր Գետիկյանը Հայաստանում է` Հայոց ցեղասպանության մասին իր նոր ֆիլմի նկարահանումների համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է հավաստի աղբյուրը, Հայաստանում նախատեսվում է, ընդհանուր առմամբ, նկարահանման 6 օր: «Մի խենթ պատմություն» խաղարկային ֆիլմը կնկարահանվի աշխարհի մի քանի երկրներում, այդ թվումէ Ֆրանսիայում և Լիբանանում: Ֆիլմում կնկարահանվեն հայտնի դերասաններ Սերժ Ավետիքյանը և Սիմոն Աբգարյանը:
Ռոբեր Գետիկյանը հայ հանդիսատեսի համար սիրելի է դարձել իր «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ժապավենով, որը ցուցադրվել է 2006 թվականին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում: 2009 թվականին Երևանում ներկայացվել է նրա «Հաբնցագործների բանակը» ժապավերը, որը պատմում է Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի պատմությունը: