Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Թերթ. Առաջիկայում Հովիկ Աբրահամյանը պաշտոնյաներին և պատգամավորներին կհորդորի կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից

$
0
0

Առաջիկայում վարչապետ Հովիկ Աբրահամյանը կդիմի բարձրաստիճան պաշտոնյաներին և պատգամավորներին` նրանց հորդորելով հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից: Այդ մասին հաղորդում է  «168 ժամ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները:

 

Ըստ պարբերականի, դրա պատճառը բյուջեի միջոցների սղությունն է: Բանն այն է, որ հուլիսի 1-ից նախատեսվում է պետական պաշտոնյաների եւ քաղծառայողների աշխատավարձերի կտրուկ բարձրացում, սակայն բյուջեում համապաատսխան միջոցներ չկան: Ավելին, թերթը պնդում է, թե հնարավոր է, որ տաարեվերջին վարչապետն ստիպված լինի սեկվեստոր իրականացնել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, Աբրահամյանը կարող է կոչով դիմել ԱԺ պատգամավորներին, նախարարներին եւ փոխնախարարներին եւ նրանց առաջարկել կամավոր հրաժարվել իրենց աշխատավարձի բարձրացումից և գումարն ուղղորդել մի հիմնադրամի, որը պայմանականորեն կկոչվի «գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»:

Թերթի հաշվարկներով, Աբրահամյանը մտադիր է շուրջ 200 պետական պաշտոնյայի «ստիպել» հրաժարվել իրենց աշխատավարձերի բարձրացումից: Այդ գումարի չափը կկազմի ամսական 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Սակայն, պարբերականի հավաստմամբ, պետական պաշտոնյաների մեծ մասը, նույնիսկ հանրապետական պատգամավորները դժգոհ են այդ նախաձեռնությունից և մտավախություն ունեն, որ Աբրահամյանն այդ միջոցները կուղղորդի ոչ թե պետության, իր անձնական կարիքների բավարարմանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles