«Մենք շատ ուրախ կլինենք, եթե Հայաստանը չմտնի Մաքսային միություն»,-այս մասին Երևանում լրագրողներին հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:
Նրա խոսքով, Եվրամիությունը չի պատրաստվում համգործակցույթունը դադարեցնել Հայաստանի հետ: «Հայաստանը մեծ թվով բարեկամներ ունի Եվրախորհրդարանում, և այդ կապը շատ լավ հիմքեր է տալիս հետագա համագործակցությունը շարունակելու համար»,-ասել է Էնգելը:
Պատասխանելով հարցին, թե ինչու ավելի վաղ ԵՄ Հայաստանին մերժեց Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման հարցում, համարելով այն անհնար, իսկ հետագայում նման փաստաթուղթ ստորագրելով Ուկրաինայի հետ, Էնգելը նշել է, որ այդ փաստաթղթի ստորագրումը ենթադրում է փուլային մոտեցում: Նրա խոսքով, հարկավոր է հաշվի առնել բոլոր կողմերի դիրքորոշումները: «Որքաով ինձ է հայտնի, համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առումով խոչընդոտներ չկան: Սակայն պետք է նշեմ, որ այսօր մենք գտնվում ենք դժվարին իրավիճակում, ինչը կապված է Մաքսային միությանը Հայաստանի միանալու հետ»,-նշել է Էնգելը: