Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Լյովա Խաչատրյան. ԲՀԿ-ն Հայաստանի նախագահի հրաժարականը չի պահանջի

$
0
0

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցությունը մտադիր չէ իմփիչմենթ հայտնել երկրի նախագահ Սերժ Սարգսյանին, այսօր լրագրողներին հայտարարել է ԲՀԿ անդամ Լյովա Խաչատրյանը:

Նրա խոսքով, մոտ ժամանակներս կուսակցությունը մտադիր չէ որևէ քայլ ձեռնարկել գործող իշխանության դեմ, քանի որ անհրաժեշտ է համարում ադապտացվելու համար ժամանակ տալ նոր կառավարությանը: ՙԻսկ հետագայում, ելնելով նոր կառավարության գործունեությունից, համարժեք գնահատական կտրվի՚,- նշել է նա: Միաժամանակ Խաչատրյանը մեղադրել է  նախորդ գործադիր իշխանությանը միջոցների ոչ նպատակային օգտագործման և  ոչ ճիշտ գերակայություններ ընտրելու մեջ: Նրա խոսքով, պետք չէ ունենալ բարձրագույն կրթություն` հասկանալու համար, որ բիոզուգարաններ ձեռք բերելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ այդ նույն միջոցներն ուղղել, օրինակ, ջրամբարի կառուցմանը և մի քանի գյուղ ապահովել ջրով: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles