Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղարն աջակցում է Գորբաչյովին քրեական պատասխանատվության ենթարկելու նախաձեռնությանը

$
0
0

Միխայիլ Գորբաչյովին քրեական պատասխանատվության ընթարկելու վերաբերյալ ՌԴ Պետդումայի պատգամավորների նախաձեռնությանը պետք է ամեն կերպ աջակցել: Այդ մասին հայտարարել է ՀԿԿ ԿԿ նախկին առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:

Թովմասյանը հայտնել է, որ դեռ 2 տարի առաջ ինքը բարձրացրել է ԽՍՀՄ փլուզման, միջէթնիկ հակամարտությունների հրահրման համար Գորբաչյովին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: ՙՆրան վաղուց հարկավոր էր դատի տալ, այլ ոչ թե` Նոբելյան մրցանակ շնորհել: Այդ մրցանակին նա արժանացել է իր հայրենիքին դավաճանելու համար: Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք, որպեսզի Գորբաչյովը պատասխան տա նախկին ԽՍՀՄ ժողովուրդների հանդեպ իր հանցանքների համար՚,- հայտարարել է Թովմասյանը: 

Նրա խոսքով, այսօր, երբ Ռուսաստանի գլխին կախված է ԱՄՆ և Եվրամիության կողմից պատժամիջոցների ՙդոմոկլյան սուրը՚, իր մեղքի զգալի բաժինն ունի  Գորբաչյովը:

ՙՌուսաստանի մեկուսացման այդ սպառնալիքի հիմքը պետք է փնտրել Գորբաչյովի քաղաքականության մեջ, ով փլուզեց հզոր երկիրը՚,- համոզված է նախկին առաջին քարտուղարը: 
Գորբաչյովն իր հերթին ԽՍՀՄ փլուզման համար իրեն դատելու պատգամավորների կոչերը ՙլիակատար անհեթեթություն՚ է համարում: ՙԻնտերֆակսին՚ հարցազրույցում նա նշել է, որ ՙայդ կոչերն ընդամենն արտացոլում են որոշ պատգամավորների` անձնական ՙփիարով՚ զբաղվելու ցանկությունը, նրանց դուր է գալիս, որ իրենց մասին խոսում են, իրենց անունն են տալիս, բայց կոչը ՙչմտածված է և պատմական փաստերի տեսանկյունից բացարձակ անհիմն՚: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles