Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Մինասի և Ռաֆայել Աթոյանի որմնանկարների վերականգնումը կավարտվի ամռանը

$
0
0

Ամռանը կավարտվի Մինասի և Ռաֆայել Աթոյանի որմնանկարների վերականգնումը: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել  է Մինասի հիմնադրամի տնօրեն, նկարչի որդի Արման Ավետիսյանը:

 

Մինասի «Հայաստան» որմնանկարի վերականգնման եզրափակիչ փուլը մեկնարկում է առաջիկա օրերին: Եղանակային վատ պայմանների, ինչպես նաև տեխնիկական խնդիրների  առնչությամբ վերականգնողական աշխատանքների ժամկետները փոքր-ինչ երկարաձգվել են: Այդպիսով, բոլոր նախատեսված աշխատանքները կավարտվեն մայիսի վերջին` ամռան սկզբին:

 

Դրան զուգընթաց կիրականացվի նաև Ռաֆայել Աթոյանի որմնանկարի վերականգնումը, որը հետագայում նախատեսվում է զետեղել Շիրակի մարզային գրադարանում: Այսօրվա դրությամբ Աթոյանի որմնանկարը նախկին էլեկտրատեխնիկական գործարանի շենքում է:

 

Այնքան էլ պարզ չէ Հակոբ Հակոբյանի որմնանկարի ճակատագիրը, որը գտնվում է նախկին հաստոցաշինական գործարանում: Ավետիսյանի ասելով, գործարանն սկսել էր առաջ քաշել ֆինանսական պահանջներ: Միևնույն ժամանակ գտնվել է ելք ոչ դյուրին իրավիճակից. Հակոբ Հակոբյանի որմնանկարը  նախատեսվում է ներառել պետական հուշարձանների ցանկում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles