ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել կառավարության հրաժարականը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը:
Նախագահի հրամանի համաձայն, կառավարության անդամները կշարունակեն պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
Ներկայումս ԶԼՄ-ներում շրջանառվում են այդ պաշտոնի համար մի քանի հավանական թեկնածուների անուններ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի և ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի: ԱրմԻնֆո-ի աղբյուրների համաձայն, վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն Սեյրան Օհանյանն է: