ՀՀ վարչապետի հրաժարականը կարևոր քայլ է ընդդիմության կողմից առաջարկված պահանջների իրականացման ճանապարհին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:
Սակայն, նշել է նա, կառավարությնա ղեկավարի հրաժարականը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, առանց շարքային քաղաքացիների կյանքի բարելավման: «Մեզ հետաքրքիր չէ, թե ով կղեվավարի կառավարությունը, մենք ձգտում ենք, որպեսզի մեր շարքային քաղաքացիների կյանքն այս երկրում դառնա տանելի, որպեսզի մարդիկ չլքեն երկիրը: Եվ եթե վարչապետի հրաժարականը հանդիսանում է իրավիճակը հասկանալու հետևանք, ապա մենք այն ամեն կերպ ողջունում ենք»,-հայտարարել է Ուրիխանյանը:
Խոսելով ԲՀԿ հետագա պլանների մասին, նա ընդգծել է, որ կուսակցության նպատակներն ու մտադրությունները մնում են նույնը: «Մենք ցանկանում ենք, որպեսզի փոքր և միջին բիզնեսը չխեղդեն, որպեսզի ֆինանսական հոսքերը բաշխվեն արդարացիորեն»,-նշել է Ուրիխանյանը: Իսկ թե պատրաստ է արդյոք ԲՀԿ-ն մի քանի պորտֆել ստանալ նոր կառավարությունում, այդ հարցը կքննարկվի ավելի ուշ, ասել է նա:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցին չհաջողվեց կապի մեջ մտնել նաև ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչների հետ: