Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

$
0
0

Ապրիլի 3-ին, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վարչապետի իր պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է հրաժարականը: Ինչպես նշում են ԱրմԻնֆո գործակալության ՀՀԿ-ում գտնվող աղբյուրները, այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը կանցկացնի խորհրդակցություններ, որից հետո կընտրվի նոր վարչապետը: Շարմազանովը տեղեկացրել է, որ դա չի եղել ինքնաբուխ որոշում, հարցը մոտ մեկ ամիս քննարկվել է և Սարգսյանի հրաժարականն ընդունվել է երկարատև քննարկումներից հետո:

 

Նա նաև նշել է, որ վարչապետի նոր թեկնածուները դեռ չեն քննարկվել, բայց նշանակումը նախատեսվում է առաջիկայում: Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, նիստից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը լքել է ՀՀԿ գլխամասային գրասենյակի շենքը, չպատասխանելով հարցին` թե արդյո՞ք հրաժարականը կապ ունի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ՀՀ ՍԴ կայացրած որոշման հետ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles