Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տ.Վալովայա. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը կարող է պահանջարկված լինել

$
0
0

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցմամբ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը կարող է պահանջարկված լինել, այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան։

Երևանում մեկնարկած ՙՀայաստան-ՄՄ. հնարավորություններ և մարտահրավերներ՚ խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի ժամանակ պատասխանելով Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի հարցին` Վալովայան ընդգծել է, որ ժամանակին այդ նախագիծը չի քննարկվել` անշահութաբերության պատճառով: Սակայն, հաշվի առնելով Իրանի շուրջ ընթացող իրադարձությունները` Հայաստանը կարող է ՄՄ երկրներն Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ կապող տարանցիկ միջանցք դառնալ: Այդ դեպքում նախագիծն, իրոք, կարող է պահանջարկված լինել, նշել է Վալովայան: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles