Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանում պատրաստ են քննարկել «Նաիրիտ» գործարանի զարգացման ռազմավարության տարբեր սցենարները

$
0
0

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ իր հիմնադրման պահից`2001թ, առ այսօր աշխատել է վնասով: Այս մասին է ասված ձեռնարկության մամուլի ծառայության հայտարարության մեջ, ի պատասխան քննադատությանը, որը հնչեցվել էր գործարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՅԴ կողմից կազմակերպված լսումների ընթացքում:

 

Նշենք, որ լսումների ընթացքում ձեռնարկության նախկին ղեկավար Կարեն Իսրայելյանը հաղորդել էր, որ 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Նաիրիտի» սեփականատեր Rhinoville Property Limited ընկերությունը պետք է արդեն իրականացրած լիներ մոտ 60 մլն. դոլարի ներդրումներ: Իսկ այդ պայմանը չկատարելու դեպքում, համաձայն պայմանագրի, նա կզրկվեր իր բաժնեմասից: «Ընկերությունը չկատարեց իր պարտավորությունները, իսկ Կառավարությունն ամեն ինչից տեղյակ էր և կարող էր ետ վերցներ այդ ընկերության բաժնետոմսերը, այդ դեպքում կառավարությունը կրկին կդառնար գործարանի 100% սեփականատերը և կարող էր իրականացնել նոր քաղաքականություն: Օֆշորային այդ ընկերության գործունեության արդյունքում «Նաիրիտը» կուտակեղ 300 մլն.դոլարի պարտք:

 

Խոսելով «Նաիրիտի» հետագա ճակատագրի մասին, նախկին տնօրենը հավաստել է, որ անգամ այս վիճակում գործարանը կարող է աշխատել ու հաղթահարել բոլոր դժվարությունները, եթե, իհարկե, կառավարությունը ցուցաբերի ցանկություն և կամք: «Կան մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել: Սարքավորումները նորմալ վիճակում են: Ցանկության դեպքում կարելի է գործարանը կրկին գործարկել»,-նշել է Իսրայելյանը: Նրա հաշվարկներով, այսօր գործարանը վերականգնելու համար բավական կլինի 20 մլն. դոլարը: Ինչ վերաբերվում է գործարանի արտադրանքի իրացմանը, ապա Կարեն Իսրայելյանը վստահ է, որ «Նաիրիտից» ընդամենը մի քանի ամիս կպահանջվի, որպեսզի կրկին նվաճի շուկան:

 

Սակայն, ձեռնարկությունում գտնում են, որ գործարանը վնասներով էր աշխատել նաև այն ժամանակ, երբ տնօրենն էր Կարեն Իսրայելյանը (2006-2007թթ.), ինչի մասին է վկայում այն փաստը, որ ձեռնարկությունը միշտ էլ ուներ արտադրանքն իրացնելու պրոբլեմ, ինչի մասին էր վկայում նաև Իսրայելյանը: Ընդ որում, արտադրված ապրանքի ինքնարժեքը գերազանցում էր վաճառքների ծավալները: Ընկերությունը պատրաստ է քննարկել ռազմավարական զարգացման մի քանի սցենարներ, այն ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են կաուչուկի, ինչպես նաև հարակից արտադրությունների մեջ: Իսկ Իսրայելյանի հայտարարույթունը ձեռնարկությունում համարում են «էժանագին շոու»:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի մարտի 12-ին Մոսկվայի Միջնորդ դատարանը բավարարեց Միջպետական բանկի հայցն ընդդեմ «Նաիրիտ» ՓԲԸ-ի, որոշելով ձեռնարկությունից բանկի օգտին գանձել 25,183 մլն.դոլար: Կուտակված պարտքերի և պարապուրտների արդյունքում գործարանին պատճառված վնասը կազմում է 220-240 մլն.դոլար: Բացի այդ, կուտակվել է նաև աշխատավարձի գծով պարտք, որը կազմում է 12 մլն.դոլար:

 

Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ»,«Պիրելի Տայր Ռուսիա» և «Ռոսնեֆտ-Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել բութադիեն-ստիրոլային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Դեկտեմբերի 25-ին «Ռոսնեֆտ» նավթային ընկերության նախագահ Իգոր Սեչինի Հայաստան այցի շրջանակում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  ներկայությամբ «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության ընդլայնմանն ուղղված մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկության ստեղծման մասին փոխըմբռնման հուշագիր:

 

Նշենք նաև, որ «Ռոսնեֆտ» ռուսական ընկերությունը մտադրություն է հայտնել շուրջ 500 մլն դոլար ներդնել Հայաստանում նոր կաուչուկի գործարանի կառուցման գործում: Այդ մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:

 

Հավելենք, որ «Նաիրիտ» գործարանի և հիմնական բաժնետեր Rhinoville Property Limited –ի հիմնական միջոցները գրավադրվել էին «Մեժգոսբանկի» վարկի դիմաց և վերջինի չմարման արդյունքում դարձել են բանկի սեփականություն: 70 մլն դոլարի վարկը տրամադրվել էր 2006 թվականին 5 տարի ժամկետով:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles