Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ռուսլան Գրինբերգ. Հետխորհրդային տարածության համախմբման համար ՌԴ-ն պետք է առատաձեռն դառնա

$
0
0

Հետխորհրդային տարածության համախմբման համար ՌԴ-ն պետք է առատաձեռն դառնա, մարտի 24-ին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտի տնօրեն Ռուսլան Գրինբերգը:

Նրա խոսքով, վերջին քսան տարում հետխորհրդային տարածության երկրները, այդ թվում`Հայաստանը, Ռուսաստանի հետ համագործակցել են առավելագույն տնտեսական օգուտ և նվազագույն քաղաքական պարտավորություններ սկզբունքով, սակայն հիմա Մաքսային միության ձևավորմամբ այդ կարգ կարող է փոխվել: ՙՌԴ-ն իր հերթին տառապում էր մեծ եղբոր ախտանիշով` հայտարարելով, որ հետխորհրդային տարածության երկրները, իհարկե, անկախ են, սակայն, շքերթը ինքն է ղեկավարելու՚,- նշել  նա: Նա նաև ընդգծել է, որ երկիրը, որը ցանկանում է ինտեգրման կենտրոն դառնալ, պետք է պատրաստ լինի վճարել դրա համար: ՙՀաճախ ԱՄՆ-ին մեղադրում են այն բանի համար, որ դրամաշնորհներ է տրամադրում զարգացող երկրներին, սակայն եթե դրան նայենք ինտեգրացիոն տեսակետից, դա ճիշտ քայլ է, ինչում ՌԴ-ն հետ է մնում՚,- ընդգծել է նա: 

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի նույնքան, որքան վերջինս նրա: ՙՀետևաբար, ՌԴ-ն պետք է հասկանա, որ եթե իրենք որոշել են ազդեցիկ երկիր դառնալ Հարավային Կովկասում, պետք է նաև որոշակի ծախսերի գնան՚,- ասել է նա: 










Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles