Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նիկոլ Փաշինյանը իշխանություններին կոչ է արել երկար ու էժան փողերը փնտրել պաշտոնյաների և օլիգարխների, այլ ոչ թե շարքային քաղաքացիների գրպաններում

$
0
0

Ելույթ ունենալով այսօր Ազատության հրապարակում կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի ներդրման դեմ կազմակերպված հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել իրենց այնքան անհրաժեշտ երկար ու էժան փողերը փնտրել պաշտոնյաների ու օլիգարխների, այլ ոչ թե շարքային քաղաքացիների գրպաններում, որոնք առանց այդ էլ արդեն թալանված են իշխանությունների կողմից:

 

«Փետրվարի 15-ին ելույթ ունենալով ԵԿՄ համագումարում, Սերժ Սարգսյանն ընդունել է, որ երկրի բնակչության 80%-ը դեմ է կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրմանը, բայց երկրի ղեկավարությունն, այնուամենայնիվ, կներդնի այդ համակարգը: Իմ կարծիքով, հատկապես Սերժ Սարգսյանի այդ հայտարարության մեջ է թաքնված մեր երկրի բոլոր դժբախտությունների իրական պատճառը, քանի որ Սերժ Սարգսյանի արտահայտությունը հստակորեն մատնանշում է տալիս այն արգելքը, որը գոյություն ունի իշխանությունների և քաղաքացիների մեծամասնության, այսիանքն`պետականության կրողների միջև»,-ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, նախագահն ու վարչապետն «իրենց գտնելու» կարիք ունեն, որպեսզի հասկանան, թե ովքեր են իրենք և ինչ կարգավիճակ ունեն այս երկրում: Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ «Դեմ եմ» շարժումն անպայման կհաղթանակի, իսկ թե ինչ պայմաներում ու երբ կլինի այդ հաղթանակը, դա միայն ժամանակի հարց է:

 

Սերժ Սարգսյանի գլխավոր փաստարկն այն է, որ տնտեսության զարգացման համար երկրին անհրաժեշտ են երկար ու էժան փողեր: Պարոնայք, փող եք ուզում, գնացեք նախկին ու ներկայիս օլիգարխների մոտ, որոնք անօրինակ կերպով երկրից հանել են միլիարդավոր դոլարներ: Միայն հանգիստ թողեք ժողովրդին, բավական է նրանց թալանել, նրանք ձեզ համար փող չունի»,-հայտարարել է Փաշինյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles