Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՓՀԷԿ շինարարության դեմ գյուղացիների պայքարն արդյունք տվեց

$
0
0

Կարբիի կիրճում ՓՀԷԿ շինարարության դեմ գյուղացիների պայքարն արդյունք տվեց:

 

Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ պարբերաբար փակում էին Երևան-Ապարան ավտոճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ ՀԷԿ շինարարական աշխատանքների, քանի որ, նրանց ասելով, փոքր ՀԷԿ-ն իրենց կզրկի ոռոգման ջրից: Նախօրեին բողոքի հերթական ակցիայի առնչությամբ գյուղացիների հետ հանդիպել էր տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը` խոստանալով մարտի 21-ին տեղեկացնել այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշման մասին:

 

Մինչդեռ վերը նշված նախագիծն իրականացնող«Գահա էներջի» ընկերությունը տարածել է հայտարարություն, որում հաղորդում է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում բոլոր տեսակի շինարարական աշխատանքների անհապաղ կասեցման մասին` Կարբի և Օհանավան գյուղերի բնակիչների բողոքի առնչությամբ: Ընդ որում ընկերությունը պատրաստակամություն է հայտնել այդ ծրագիրը քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles