ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սմվել Ալեքսանյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե Սամվել Ալեքսանյանը փորձում է իր ձեռքում կենտրոնացնել սգո սրահների բիզնեսը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի օգնական Զարա Հարոյանը, ՀՀ ԱԺ պատգամավորը, մասնավորապես, պատասխանել է. «Երբեմն որոշ լրագրողների ցինիզմը և ոչ պրոֆեսիոնալիզմը ստիպում է ինձ հետ կանգնել մամուլի նկատմամբ իմ ունեցած հանդուրժողականությունից, և պատասխանատվության կանչել այն ԶԼՄ-ներին, որոնք փորձում են իմ անվան շահարկմամբ էժանագին վարկանիշ ձեռք բերել: Սգո սերվիսի բիզնեսը, եթե կարելի է դա բիզնես անվանել, իմ պլանների հետ որևէ առնչություն չունի»: