Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վիտալի Բալասանյան. Ոչ ոք չի կարող մեզանից հող վերցնել. ապրիլյան իրադարձությունները մեծ դաս էին մեզ համար

$
0
0
Արմինֆո. ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը համոզված է, որ ոչ ոք չի կարող հայկական հողերը վերցնել: Այդ մասին նա հայտարարել է հունվարի 28-ին, ՀՀ զինված ուժերի կազմավորմանը օրը լրագրողների հետ զրույցում:   Ինչպես կարծում է Ղարաբաղյան պատերազմի հերոսը, հայկական զինված ուժերը կկատարեն իրենց առջեւ դրված ցանկացած  խնդիր: Նրա համոզմամբ, հայերն անհանգստանալու ոչ մի պատճառ չունեն, առավել եւս, երբ խոսում են Ադրբեջանի զենքի եւ ռազմական տեխնիկայի մասին: «Այդ ամենը հեքիաթներ են, եւ այդ հեքիաթներին ես, ճիշտն ասած, չեմ հավատում: Ես չեմ թերագնահատում հակառակորդի ուժերը, բայց համոզված եմ, որ հայկական երկու պետությունների Զինված ուժերը կկատարեն իրենց առջեւ դրված խնդիրը»,- ընդգծել է նա: Վիտալի Բալասանյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայկական կողմը շատ արագտ կվեր(ադարձնի ապրիլյան պատերազմի ըթնացքում կորցրած տարածքները: Մեկնաբանելով ղարաբաղյան խնդրի եւ տարածքային զիջումների վերաբերյալ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիքորոշմանը՝ ԼՂՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ ընդհանրապես չի ցանկանում լսել այն մարդկանց, որոնք ղարաբաղյան խնդրի հաշվին քաղաքական դիվիդենտներ են հավաքում: «Դա շատ վտանգավոր է, ես խորհուրդ կտամ ընդհանրապես չլսել, չկարդալ նման մարդկանց կամ քաղաքական գործիչների հայտարարությունները: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, դա չի վերաբերում միայն Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին, կարող է «բլեֆի» դիմել: Տեսնում ենք, որ Ադրբեջանը հեռու գնացող ծրագրեր ունի, մենք հեռու գնացող ծրագրեր չունենք», - նշել է նա: Գեներալի ասելով,  հայկական երկու պետությունները կայացած են, և նրանք, ովքեր ի վիճակի են հայրենիքը պաշտպանելու, իրենց հողերը չեն տա: «Ես համոզված եմ, ոչ մեկը չի կարող մեզնից հող վերցնել: Ապրիլյան իրադարձությունները մեծ դաս էին մեզ համար: Մենք թերություններն արդեն շտկել ենք: Համոզված եմ, որ մենք պատրաստ ենք կասեցնել ամեն մի ոտնձգություն», - ամփոփել է ԼՂՀ հերոսը:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles