Արմինֆո. ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուրե զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Հունվարի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կմատուցվի Սուրբ Պատարագ Հայոց բանակի 25-րդ տարեդարձի առիթով: Սուրբ Պատարագի ընթացքում կհրապարակվի Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակը Հայոց բանակի 25-ամյա հոբելյանի առիթով: Կկատարվի նաև Հանրապետական մաղթանք` Հայրենիքի խաղաղության և անսասանության համար:
↧