Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը երկրորդ տարին անընդմեջ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչում է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում   

$
0
0
Արմինֆո.«Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2017թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, առևտրի ֆինանսավորման ոլորտում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  լավագույնն է ճանաչվում արդեն երրորդ միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից:    Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:   Նշենք, որ հունվարի 18-ին Մադրիդում  կայացած «Ֆինանսների և առևտրի բանկային միության» /BAFT/ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված  9 տարածաշրջանի 83 երկրի բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:   Նշենք, որ «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987 թվականից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը  աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները:   Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Էքսպրես Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2016 թվականին 58.7% ավելացրել է իր վարկային պորտֆելը, մինչև 104,9 մլրդ դրամ կամ $ 216,7 մլն (բանկի ակտիվների 48.7%-ը): Արդյունքում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվներն տարվա ընթացքում աճեցին 63,3%, մինչև 215.6 մլրդ դրամ կամ $ 445.5 մլն: Ընդհանուր կապիտալը մեծացավ 47.6%, մինչև 33,2 մլրդ դրամ` կանոնադրական կապիտալի 2 անգամ համալրման հաշվին`մինչև 16.8 մլրդ դրամ (բաժնետոմսերի թողարկման միջոցով, 2016-ի նոյեմբերին և Զարգացման հայկական բանկի հետ  դեկտեմբերին միավորվելու հաշվին): Բանկի ընդհանուր պարտավորությունները 2016 թվականին աճել են 66.4%, մինչև 182.4 մլրդ դրամ կամ $ 376,9 մլն, որի կառուցվածքում 58,7% կազմում են հաճախորդների ժամկետային և ցպահանջ ավանդները (տարեկան աճը` գրեթե 2 անգամ), իսկ 30 2% են կազմում միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավված միջոցները (տարեկան աճը`14.6%): «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ» ՓԲԸ գործում է 2005 թվականից: Բանկի կապիտալի կառուցվածքում, 2016 թվականի նոյեմբերի էմիսիայի ավարտից հետո, բաժնետոմսերի 72.73% -ը պատկանում է խոշորագույն նավթային թրեյդեր «Ֆլեշ» ընկերությանը, 18.14%-ը`EBRD-ին, 8,58%-ը` Rural Impulse Fund II-ին, իսկ մնացածը 0.55%-ը բաշխված է 82 մինորիտար բաժնետերերի միջև: ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի 54 մասնաճյուղ (4 տեղ), այդ թվում`27-ը, Երևանում, 26-ը `Հայաստանի մարզերում և 1 մասնաճյուս ԼՂՀ-ում: Հաշվի առնելով Հայերեն Զարգացման Բանկի հետ միաձուլումը, առաջիկայում բանկը կունենա 63 մասնաճյուղ:

Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles