Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ կկազմակերպվի բժշկական կոնսիլիում`Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար

$
0
0

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ 

Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։  

Հիշեցնենք, որ 77-ամյա հայ հովիվը գերության մեջ էր հայտնվել հունվարի 28-ին և հայրենիք վերադարձվել`Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ: Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Իջևանի բժշկական կենտրոնի օրթոպեդ Էմիլ Բրուտյանը, Խոջոյանի մարմնի վրա կան բազմաթիվ հեմատոմաներ և վերքեր, ինչպես նաև աջ վերին վերջույթի բեկորային կոտրվածք: Վնասված են նաև ականջները, ինչը վկայում է նրա նկատմամբ կտտանքներ կիրառելու մասին: Խոսելով ընդհանուր առողջական վիճակի մասին`բժիշկը տեղեկացրել է, որ Խոջոյանն ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել, և նրան անկողնային ռեժիմ է նշանակվել: Բրուտյանի կարծիքով, Խոջոյանն առնվազն մեկ շաբաթ պետք է գտնվի բժիշկների հսկողության ներքո:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Latest Images

Trending Articles